«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունքը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնահատում է գոհացուցիչ և շեշտում, որ զորավարժությունը հասել է իր նպատակին, իսկ արդյունքները մեծ են:
Ադրբեջանի պետական պաշտոնատարների դեմ հասցեական պատժամիջոցներ կիրառելու Եվրախորհրդարանի որդեգրած կոչ-բանաձեւի բովանդակությունն առաջին հայացքից առավելաբար կենտրոնանում է մարդու իրավունքների ոտնահարման երեւույթների վրա: Բանաձեւի կետերի տարբաղադրումը տալիս է հետեվյալ պատկերը, որն իր խորքում կազմում է որդեգրված բանաձեւի հիմնավորումները:
Մեքքայի Ալ-Հարամ մզկիթում կռունկի ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 65 մարդու, ևս 80 մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիան»՝ հղում կատարելով Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչներին:
Կոչ ենք անում ժողովրդի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքական ուժերին, հայտնի մարդկանց շտապ գալ Բաղրամյան պողոտա, քանի որ խաղաղ ժողովրդի և ՀՀ Ոստիկանների միջև բախումն անխուսափելի է։
«Marca»-ն հայտնում է, որ 24-ամյա կոլումբիացին վնասել է ձախ ազդրի մկանը, որի պատճառով մեկ ամիս խաղալու հնարավորություն չի ունենա:
Այդ դուք էք փակել պողոտան, այլ ոչ թե մենք:
Բաղրամյան պողոտայում իրավիճակը շարունակում է մնալ լարված:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյութում:
Կերպարի վրա կարելի է անվերջ աշխատել, ինչպես մոնտաժի ու ամբողջ ֆիլմի վրա։ Անընդհատ կարելի է գույներ ավելացնել, ավելի լավացնել։ Որքանով է դա ստացվել, միայն հանդիսատեսը պետք է որոշի։
Շիրակի մարզի շատ համայնքներում առաջնային խնդիր շարունակում է մնալ ոռոգման և խմելու ջուրը:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 19.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ներսես աշտարակեցու փողոցի թիվ 84 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դորտմունդի «Բորուսիան» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:
Ուղեցույցը հեղինակել են ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական աշխատանքների կազմակերպման կատարելագործման բաժնի աշխատակիցներ Սրբուհի Գալյանը և Արթուր Նահապետյանը:
Կայացել է «GQ» ամսագրի ամենամյա մրցանակաբաշխությունը: «Տարվա մարզիկ» անվանակարգում հաղթող է ճանաչվել աշխարհի կրկնակի չեմպիոն, «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը:
Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննության նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014 թվականի սեպտեմբերի 26-ին Հարություն Մկրտչյանին շտապօգնությունը Երևանի Թումանյան փողոցից տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն, և վերջինիս բուժօգնություն ցույց տալու նպատակով պառկեցրել են վերակենդանացման և սուր թունավորումների բաժանմունքի հիվանդասենյակում:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ճանապարհային ոստիկանությունում իրականացված ուսումնասիրության արդյունքների քննարկման նպատակով:
Այս պահին Բաղրամյան պողոտայում ոստիկանները կոչ են անում ցուցարարներին հեռանալ պողոտայից և բացել ճանապարհը երթևեկության համար: Սակայն ցուցարարները շարունակում են սնտած մնալ փողոցի մեջտեղում:
Գիտաժողովն իր աշխատանքը կշարունակի մինչեւ սեպտեմբերի 18-ը: Գիտաժողովի ընթացքում Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Մ.Ֆ.Չուրբանովը հանդես կգա «Բարձր մաքրության նյութերի քիմիա» զեկույցով: Կկայանա երիտասարդ գիտնականների հանդիպումը Արցախի գիտական կենտրոնի երիտասարդ գիտնականների հետ:
Շատերը գիտեն, որ պրոտեինն անհրաժեշտ է մկանային մասսա կառուցելու համար: Սակայն մկանների աճը պահանջում է ոչ միայն պրոտեիններ, այլև՝ սննդարար տարրեր:
Ցուցարարները ճեղքեցին ոստիկանական պատն ու վազելով բարձրանում են դեպի Բաղրամյան: Նրանք նստել են փողոցի մեջտեղում: Երթևեկությունըտ դադարեցվել է: Ոստիկանությունը նոր ուժեր է կենտրոնացնում Բաղրամյան պողոտայում: Իրավիճակը լարված է:
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը քիչ առաջ բողոքի ակցիայի ժամանակ ասաց, որ թեև կառավարությունը խոստացել էր ամբողջովին իր վրա վերցնել հոսանքի 7 դրամ թանկացումը, սակայն իրեն բնորոշ «կռուտիտի» տարբերակով սկսեց խաբել մարդկանց։
«Ես գտնում եմ, որ Ռունին ֆուտբոլիստների նոր սերնդին է պատկանում: Նա առանձնահատուկ ֆուտբոլիստ է, ում չի կարելի ոչ մեկի հետ համեմատել: Իհարկե, կան շատ լավ ֆուտբոլիստներ, բայց Ռունին բացառիկ է, ով անհավանական որակներ ունի: Նա ամենաուժեղ ֆուտբոլիստներից մեկն է, ում դեմ ես երբևէ խաղացել եմ»:
«Արյունը այդ խեղճ տղայի գլխից չի դադարում: Շտապ օգնություն ենք կանչել: Արաբների ձեռքի գործն է»:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ սեպտեմբերի 9-ին, ժամը 8-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք է ներկայացել 1991 թ. ծնված Արայիկ Հ.-ն:
Քիչ առաջ Ազատության հրապարակում էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարող «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիայի ժամանակ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նախաձեռնության անդամներին ասաց, որ իրենք ունեն հստակ տեղեկեություն, որ հանրության մեջ կան սադրիչներ, որոնք փորձելու են այնպես անել, որ հանրությունը շարժվի դեպի Բաղրամյան պողոտա և բախումներ առաջանա հանրության և ոստիկանների միջև։
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սեպտեմբերի 10-ին տեղեկություն էր ստացել Արարատի մարզի Բաղրամյան և Այգեզարդ համայնքների դպրոցներում աշակերտների թունավորման մասին:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ընդլայնում է ուսանողների սոցիալական աջակցության ծրագրերը։ Մասնավորապես, հիմնադրամը հայտարարել էր պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձն ամբողջ ուսումնառության ընթացքում փոխհատուցելու մասին։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԿՄ նախագահ մանվել Գրիգորյանին հրավիրել էր նախագահական նստավայր:
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունն ու Ադրբեջանի մեթանոլի գործարանը՝ AzMeCo-ն, պայմանագիր են ստորագրել, հայտնում է APA-ն:
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ պատասխանելով Սերժ Սարգսյանի հնարավոր վերարտադրման մասին հարցին, վստահեցրել է, որ Սերժ Սարգսյանը նոր Սահմանադրությամբ որևէ պաշտոնի չի հավակնում: