Բաժիններ՝

«Ցանկանում եմ զբոսնել Բաքվի կենտրոնում». Լևոն Արոնյան

Հայ շախմատիստները ժամանել են Բաքու` մասնակցելու շախմատի Աշխարհի գավաթին:

Բաքու է ժամանաել նաև Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը, ով գավաթի մամլո ծառայության հետ զրույցում կիսվել է մրցաշարից իր սպասումներով:

«Ցանկանում եմ Բաքվի Աշխարհի գավաթում հանդես գալ ինչքան հնարավոր է լավ: Մեզ սպասվում է շատ ուժեղ մրցաշար, որում մասնակցում են մոլորակի ուժեղագույն շախմատիստները: Աշխարհի գավաթում իմ գլխավոր մրցակիցների թվում եմ տեսնում նաև ադրբեջանցի շախմատիստներ Թեյմուրազ Ռաջաբովին և Շախրիար Մամեդիարովին:

Իմ ընկերները շատ լավ բաներ են պատմել Ադրբեջանի մայրաքաղաքի մասին և եթե ժամանակ լինի, կաշխատեմ դուրս գալ քաղաքի կենտրոն և զբոսնել: Ի դեպ, իմ մարզիչների շարքում կան այնպիսիները, որոնք Բաքվից են դուրս եկել»,- ասել է Լևոն Արոնյանը:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս