
Ասիան միլիոնատերերի թվաքանակով առաջ է անցել Հյուսիսային Ամերիկայից

Հարավարևելյան Ասիան առաջ է անցել Հյուսիսային Ամերիկայից միլիոնատերերի թվաքանակով: Այս մասին են վկայում Capgemini խորհրդատվական ու RBC Wealth Management ընկերությունների կազմած տվյալները, որոնք վերաբերում են մոլորակի տարբեր մասերի բնակիչների բարեկեցությանը:
Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում միլիոնատերերի թիվը կազմել է 4,69 մլն, Հյուսիսային Ամերիկայում՝ 4,68 մլն:
Հետազոտությունը անցկացվել է դեկտեմբերից փետրվար ընկած ժամանակահատվածում, այդ պատճառով էլ դրանց արդյունքների վրա չի արտացոլվել Չինաստանի ֆոնդային բորսաների անկումը, որը տեղի էր ունեցել այս տարվա հուլիսին:
Հարավարևելյան Ասիան արդեն կարողացել էր առաջ անցել Հյուսիսային Ամերիկայից միլիոնատերերի թվաքանակով 2011թ.: