Բաժիններ՝

Կոֆեինը «կուլ է տալիս» մարդու օրգանիզմը. ինչ է կատարվում օրգանիզմում 1 շիշ Coca-Cola խմելուց հետո

Մտածել եք արդյոք երբևէ այն մասին, թե ինչ է կատարվում մեր օրգանիզմում, երբ մենք 250 մլ Coca-Cola ենք խմում:

1. Առաջին 10 րոպեից հետո

Ձեր օրգանիզմը հզոր հարված է ստանում 10 գդալ շաքարից: Բայց Դուք այդ չափազանց քաղցրությունը չեք զգում, քանի որ ֆոսֆորաթթուն ճնշում է դրան: Այդ դեպքում ինչու՞ են Coca-Cola-ի մեջ այդքան շաքար լցնում:

Պատասխանը շատ պարզ է. այն առաջացնում է դոպամինի (մոտիվացիայի և հաճույքի հորմոն) ներհոսք, այսինքն Ձեզ «նստեցնում են» քաղցր թմրանյութի վրա:

2. 20 րոպե անց

Այրան մեջ շաքարի մակարդակը արագ իջնում է: Դա առաջանում է ինսուլինի կտրուկ արտանետումից: Ձեր լյարդը արձագանքում է այդ վերափոխություններին և շաքարի ամբողջ ավելցուկները վերածում է ճարպի:

3. 40 րոպե անց

Coca-Cola-ի մեջ պարունակվող կոֆեինը սկսում է կլանել Ձեր օրգանիզմը: Ձեր բբերը լայնանում են, իսկ արյան ճնշումը բարձրանում է: Լյարդը սկսում է արյան մեջ արտանետել շաքարի ավելցուկը: Ադենոզինը, Ձեր ուղեղում արգելափակում է հոգնածության ընկալիչները և ահա, Դուք այլևս հոգնածություն չեք զգում:

4. 45 րոպե անց

Coca-Cola-ի օգտագործման արդյունքում ազատված դոֆամինը շարունակում է խթանել Ձեր ուղեղի հաճույքի կենտրոնները: Դուք դեռ բարձր տրամադրություն ունեք: Ի դեպ, ֆիզիկական մակարդակում դա աշխատում է այնպես, ինչպես հերիոնը:

5. 60 րոպե անց

Ֆոսֆորաթթուն Ձեր աղիքներում կապում է կալցիումը, մագնիումը և ցինկը: Դա արագացնում է նյութափոխանակությունը, բայց միևնույն ժամանակ ոչնչացնում է Ձեր ատամներն ու ոսկորները:

6. Երբ անցնում է 60 րոպեից շատ

Խաղի մեջ են մտնում կոֆեինի միզամուղ հատկությունները:

7. Մի քիչ ավելի ուշ

Դուք նորից ինչ-որ քաղցր բան եք ուզում (Coca-Cola էլ չկա՞): Եթե չի լինում, ապա Դուք դառնում եք թույլ և նյարդայնացած:

Աշխարհում ամեն օր վաճառվում է 1,6 մլրդ շիշ Coca-Cola: Դուք սա նորմա՞լ եք համարում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս