Որքան է երշիկի օգտագործման օրական անվտանգ չափաբաժինը

Էնդոկրինոլոգ և սննդաբան Օլգա Չուխաչովան կարծում է, որ կարելի է օրական մեկ կտոր երշիկ ուտել՝ առանց առողջությունը վնասելու։ Նա gazeta.ru-ի հետ զրույցում անվանել է այս մսամթերքի անվտանգ օրական չափաբաժինը։

Չուխաչովայի խոսքով՝ երշիկը պարունակում է մեծ քանակությամբ հագեցած ճարպեր, որոնց օգտագործումը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Այս ռիսկը նվազեցնելու համար բժիշկը խորհուրդ է տվել սահմանափակել դրա օգտագործումը։ Ըստ դիետոլոգի հագեցած ճարպերը պետք է կազմեն ձեր ամենօրյա կալորիաների մոտ 10 տոկոսը:

«Սա խոզի ճարպի մի կտոր է, երշիկ կամ կարագ՝ բթամատի չափով»,- ըստ shantnews-ի՝ ասել է բժիշկը:

Չուխաչովան հավելել է, որ մարդիկ հագեցած ճարպերի կենսական կարիք չունեն, քանի որ օրգանիքզմը կարող է ինքնուրույն սինթեզել դրանք։ Այնուամենայնիվ, դրանք լիովին բացառել չի կարելի, կարծում է դիետոլոգը, քանի որ դրանք առկա են կենդանական ծագման գրեթե բոլոր մթերքներում, նույնիսկ ձկան մեջ, որն արժանիորեն համարվում է սննդանյութերի արժեքավոր աղբյուր։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս