Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի գրառումը ԼՂ-ում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոշեկի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ բուռն արձագանք է առաջացրել Բաքվում: Չեխիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի հետ հանդիպումից հետո Բարտոշեկը «X»-ի իր միկրոբլոգում գրել է, որ պետք է չմոռանալ Հայաստանը։

«Հարյուր հազարավոր փախստականներ երկիր են ժամանել Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղից, որտեղ ակնհայտորեն արձանագրվել են մարդու իրավունքների խախտումներ: Նույնիսկ, եթե այդ մասին քիչ է ասվում հայրենի ԶԼՄ-ներում, հայերին մարդասիրական օգնություն է պետք: Այս և շատ այլ բաների մասին ես այսօր խոսել եմ Չեխիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանի հետ»,- գրել է Բարտոշեկը։

Հայտարարությունը զայրույթ է առաջացրել Ադրբեջանի պաշտոնատար անձանց մոտ: Ադրբեջանի ազգային ժողովի Չեխիայի հետ միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբի ղեկավար Էլնուր Ալահվերդիևը մայիսի 24-ին խմբի անդամների անունից բողոքի նամակ է հղել Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի չեխ-ադրբեջանական միջխորհրդարանական կապերի բարեկամության խմբի անդամներին:

Տեսանյութեր

Լրահոս