ՀՀ այս իշխանությունը դատարկում է Հայաստանը հայկական բովանդակությունից. Իշխան Սաղաթելյան

Երևանում հրավիրվել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի, գրասենյակների համահայկական խորհրդաժողով:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ելույթում նշել է, որ ՀՀ իշխանություններն այսօր հակադրում են հայրենիքը և Սփյուռքը, մեր դաշնակիցներին վերածում են մեզ թշնամիների, իսկ մեր թշնամիներին ներկայացնում են որպես բարեկամներ կամ մեր անվտանգության երաշխավորներ: Եվ այս ամենն այն թեզերի տրամաբանության մեջ, որ չունենք ռեսուրս՝ դիմագրավելու մեզ ոչնչացնել ցանկացող ուժերին, որ միայնակ ենք աշխարհում, չունենք դաշնակիցներ և բարեկամներ, որ պետք է հրաժարվենք արդարության համար պայքարից:

«Այսօրվա ՀՀ իշխանությունները հանձնել են Արցախը, ուրացել են արցախահայերին և հրաժարվում են Ցեղասպանության միջազգային ճանաչումից: Եվ փորձում են Հայաստանը դատարկել հայկական բովանդակությունից, դարձնել թուրք-ադրբեջանական տանդեմի կամակատար, միջազգային ասպարեզում զրո դերակատարությամբ»,- շարունակել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031