Օգոստոսի 30-ին Գյումրիում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք` 2 տուժածով: Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ թունավորման պատճառը հենց տուժածների կողմից 20 օր առաջ տնային պայմաններում պահածոյացված վարունգի մարինադի օգտագործումն է:
Ի հայտ են եկել նոր փաստեր, որոնք այն մտքին են հանգեցնում՝ կարծես նախագահ Պուտինը փորձել է ձեռք բերել անշարժ գույք Կոստա-դել-Սոլում ռուսական մաֆիայի բոսի կազմակերպած գործարքի ընթացքում, գրում է The Times-ի թղթակից Գրեհեմ Քելլին:
«AS»-ը տեղեկացնում է, որ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Վիկտոր Վալդեսը չի տեղափոխվի «Բեշիքթաշ»:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եթե ԵՄ անդամ-երկրները չկարողանան պայմանավորվածություն ձեռք բերել փախստականների արդարացի բաշխման հարցում, ապա Շենգենյան համաձայնագիրը հարցականի տակ կհայտնվի, հայտնում է Reuters-ը:
Օգոստոսի 31-ին` նոր ուսումնական տարեշրջանի նախօրեին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոյի այսօրվա նիստում որոշում է կայացվել դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանում կայանալիք ընտրությունների ժամանակ, տեղեկացնում է APA-ն՝ հղում կատարելով ԵԽԽՎ մամլո քարտուղար Ֆրանչեսկ Ֆերերին:
Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովան Բաքվում դատական նիստում իր վերջին խոսքում ասել է, որ բռնաճնշումների մեքենայի վերջը շուտով կգա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Սեպտեմբերին Նյու Յորք այցի շրջանակում Հռոմի պապին կդիմավորի իր սեփական՝ 70-մետրանոց դիմանկարը՝ ամրացված քաղաքի շինություններից մեկին:
ՀՀ կառավարությունն այսօր նիստում պետությանը վերադարձրեց «Հայֆիլմ» կինոստուդիան:
Քաղաքացի Հակոբ Դ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 21-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ նույն վայրում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակիցներից մեկն իրեն ապտակել է՝ կոտրելով ականջում տեղադրված լսողության սարքը, ինչի արդյունքում ստացել է մարմնական վնասվածք:
Սիրայի հարցով «Ժնև-3» համաժողովը կարող է հրավիրվել նոյեմբերի 15-ից հետո: Այս մասին հայտարարել է Սիրիայի «Ազգային ճակատ հանուն փոփոխությունների ու ազատագրման» կուսակցության ղեկավար Կադրի Ջամիլը:
Նշվում է նաև, որ Ռադայի մոտ ծագած անկարգությունների ժամանակ գլխի շրջանում վնասվածք է ստացել ֆրանսիական Finance պարբերականի լրագրողը: Այդ մասին հայտնել է Ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն:
Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե Հայաստանը քանի երկրում ունի առևտրային ներկայացուցչություն
Նախաքննական մարմինը բավարարել է հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչների միջնորդությունը՝ սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նկատմամբ դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություն նշանակելու մասին:
Տեղեկատվական անվտանգության ապահովումը մշտապես եղել է «Յունիբանկի» ուշադրության կենտրոնում:
Հունաստանը կստանա Եվրահանձնաժողովի 35 մլրդ եվրո ծավալի օգնության 1 մլրդ եվրոյի առաջին տրանշը: Այս մասին հայտնել է Եվրոպական ներդրումային բանկի մամլո ծառայությունը:
Քաղաքական դաշտում ստեղծված դասավորության հրամայականն է ընդդիմադիր քաղաքական ուժերին միավորվել ժողովրդի ընտրական իրավունքը պաշտպանելու եւ ժողովրդի իշխանությունը յուրացումից ազատելու գործում։
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը հայտարարել է, որ Ուկրաինայի Ռադայի մոտ զինվորականների վրա նռնակ են նետել «Ազատություն» կուսակցության մարզաշապիկներ հագած անձինք:
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչն իր ափսոսանքն է հայտնել, որ թիմը «Սուոնսիի» դեմ խաղում չի կարողացել ժամանակին վերակազմավորվել:
Մահացել է հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանը:
Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ ուժեղ պայթյուն է որոտացել: Ինչպես հայտնել է Կիևի միլիցիայի պետ Ալեքսանդրա Տերեշչուկան, անկարգությունների հետևանքով տուժել է մոտ 100 ուժային, հայտնում է ուկրաինական «112» ալիքը:
Վերլուծաբանները նաև անդրադարձել են Ադրբեջանում առկա խնդիրներին, որոնց վերջին շրջանում բախվել է երկիրը: Առաջին հերթին՝ դրանք կապված են նավթի կտրուկ անկման հետ, ինչը չէր կարող չանդրադառնալ Ադրբեջանի տնտեսության վրա: «Ադրբեջանը նաև ապահովագրված չէ բողոքի ներքին ցույցերից ու քաղաքական խնդիրներից, թեև այդ ռիսկն ավելի պակաս է, քան հարևան երկրներում»,- նշել են Stratfor-ի վերլուծաբանները:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան Սերժ Սարգսյանի հետ կրկին քննարկել են հարցը, որոշում է կայացվել փոխհատուցում տրամադրել նաև ՓՄՁ-ի համար, քանի որ դժգոհություն կա, որ փոքր ու միջին բիզնեսը չի կարողանում աշխատել: Նրա խոսքով՝ խորհդրատվությունը հանձնաժողովում արդեն սկսված է:
Նա նշեց, որ ԱՎԾ ճշգրտած ցուցանիշներով, առաջին եռամսյակում գրանցվել է 2.5%, երկրորդ եռամսյակում՝ 5.1 % տնտեսական աճ, այսինքն՝ կիսամյակային աճը 4.4 % է:
Սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 5-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
2015թ. հունվար-հուլիսից Հայաստանից արտահանման ծավալը կազմել է 847 մլն դոլար։ Դա 0.1 տոկոսով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
«Ես գերազանց և հաջող ժամանակ եմ անցկացրել «Վոլֆսբուրգում», բայց հիմա նոր փորձություններ եմ ապրում: Շնորհակալություն եմ հայտնում ակումբին` Իտալիա տեղափովելու թույլտվության համար և թիմին հետագա հաջողություններ եմ մաղթում»,- հայտարարել է Պերիշիչը:
Դիմելով Ձեզ, գտնում ենք, որ ՀՀ կառավարության շահերից է բխում անհապաղ և համապատասխան գործողություններով կարգավորելու վառելիքի շուկայի վիճակը:
«Երեկ 6 ժամ նայել ենք բոլոր առաջարկությունները: Կան առաջարկություններ, որոնք արժանի են քննարկման և առաջարկում եմ ԱԺ-ում կազմակերպել քննարկում, մի քանի օր նախարարները մասնակցեն, ընդհանուր հայտարարի գանք»,- ասաց վարչապետը:
Աջափնյակում 52-ամյա տղամարդու սպանության դեպքով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել: 168.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն: