Աջափնյակում 52-ամյա տղամարդու սպանության դեպքով քրեական գործ հարուցվեց

Աջափնյակում 52-ամյա տղամարդու սպանության դեպքով ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել: 168.am-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ սպանություն:

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 11:30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մարգարյան փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31