Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 5-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ին կբարձրանա 2-3, արևելյան շրջաններում` 4-5 աստիճանով:
Երևանում`
Սեպտեմբերի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի սեպտեմբերի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.00C (2006 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 9.70C (1988 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.00C