Brent ապրանքանիշի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը 1 բարելի դիմաց նվազել է 2015 թվականի ամենացածր մակարդակից՝ 1 բարելի դիմաց հասնելով 48,90 դոլարի:
Ինչպես հաստատում է Cadena SER-ը, Ռամոսը հրաժարվում է ստորագրել նոր պայմանագիր «Ռեալի» հետ այն պայմաններով, որ առաջարկում է ակումբը:
Օգոստոսի 4-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ագարակում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու հատկանիշներով։
Օգոստոսի 7-ին, ժամը 10.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 19 շենքի վերելակը 3-րդ հարկում խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
ՀՀ արդարադատության նախարարի 2015 թվականի օգոստոսի 7-ի N 392-Ա հրամանով Լուսինե Վարդգեսի Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնում:
Լեհաստանում երեկ տեղի է ունեցել երկրի նոր նախագահ Անջեյ Դուդայի երդմնակալությունը, ով խոստացել է ուժեղացնել երկրում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայությունը՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքների:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ծրագրերի իրականացման գրասենյակների 2015 թվականի առաջին կիսամյակի գործունեության հաշվետվությունների վերաբերյալ քննարկում: ԾԻԳ-երի ղեկավարները ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքների կատարողականները, տարվա ընթացքում նախատեսվող ծրագրերն ու առկա խնդիրները:
ԵՄ-ում անհրաժեշտ են համարում աջակցել արտադրողներին, որոնք դժվարությունների են բախվել ռուսական պատժամիջոցների հետևանքով:
Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության քրեական գործի շրջանակում ձերբակալված «Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն, ռեժիսոր Մխիթար Մոս-Մուշեղյանը վերջին օրերի ընթացքում ԶԼՄ-ներին հայտնել է իր նկատմամբ հնչող սպառնալիքների և ահաբեկումների մասին:
Ադրբեջանի իշխանությունները պլանավորում են բացել մատչումը երկրում գտնվող իրանական 120 մլն դոլարի ակտիվներին, հայտնում է իրանական Mehr գործակալությունը՝ հղում կատարելով Իրանա-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի նախագահ Մեհդի Մոհտաշամին:
Օգոստոսի 7-ին, ժամը 01.36-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան–Սևան ավտոճանապարհի 34 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության երկրներում փորձնական ներդրվող մորթուց պատրաստված ապրանքների նկատմամբ նախատեսված պիտակավորման գործընթացը, հայկական կողմի համար օգտակար էր ծանոթանալ սպասվող գործընթացի վերաբերյալ ռուսական մոտեցումներին` հնարավորինս նույնականացնելով պիտակների կիրառման և հսկողության գործընթացները:
Այս տարվա նոյեմբերին Թբիլիսիում կհանդիպեն Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտգործնախարարները: Ինչպես հայտնում է Report-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Վրաստանի դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 11-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պող. 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների և «Էրեբունի» օդանավակայանի ջրամատակարարումը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել ամերիկացիներին աջակցել Իրանի հետ միջուկային ծրագրին, քանի որ, ըստ նրա, դա լավագույն միջոցն Թեհրանին թույլ չտալ ստանալ միջուկային զենք:
Նիժնի Նովգորոդում տղամարդու կողմից իր 6 երեխաների, հղի կնոջ ու մոր սպանության փաստով կալանավորվել է շրջանային ոստիկանության բաժանմունքի երրորդ ոստիկանը, հայտնել է Քննչական կոմիտեն:
Պարզվել է, որ երբ կինը հղիացել է, ամիսներ անց նրա մոտ ի հայտ են եկել առողջական խնդիրներ:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս Անի Մաջանյանի սպանության համար ձերբակալվածը 20-ամյա Մուշեղ Մխիթարյանն է: Նա հոսանքի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայի ակտիվ ցուցարարներից է եղել, բայց ոչ՝ կազմակերպչական խմբից: Բացի դա` նա Յանուս թատրոնի տնօրենն է:
Իրավապահները կրակի տակ էին հայտնվել, երբ ժամանել էին քաղաք՝ լցնելու պաշտպանական խրամատները, որ փորել էին «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) երիտասարդական թևի անդամները:
Կալանք դրվեց Հմայակ Հովհաննիսյանի մոր՝ Դիանա Հովհաննիսյանի բնակարանի վրա, որը հատկացվել է նրան Ստալինի պաշտամունքի դատապարտման ժամանակաշրջանում՝ որպես ստալինյան բռնությունների զոհի դստեր և որտեղ բնակվում է այլ բնակարան չունեցող նրա միակ որդին և կերակրողը:
«Ես ստացա իմ սելֆին: Ես իրականում պաշտում եմ նրա ելույթներն ու մեր երկրի՝ նրա նպատակները»,- գրել է Քիմը նկարի մեկնաբանությունում:
Յուրաքանչյուր տարի օգոստոսի երկրորդ կիրակի օրը նշվում է Շինարարի օրը: Տոնական օրվան ընդառաջ կազմակերպվել էր միջոցառում, որին ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, բազմաթիվ շինարարներ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախին (նստավայրը՝ Թբիլիսի), ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Անկարայում ժանդարմերիան այսօր ստուգայցեր է իրականացնում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) անդամների բնակության վայրերում:
ԱՄՆ Կոնգրեսը կարող է քննարկել սիրիական ընդդիմության պաշտպանության նպատակով ուժի կիրառման հարցը, Sputnik գործակալության հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ Սենատի՝ միջազգային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Բոք Կորկերը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) ներկայացուցիչներին:
Երեկ Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն բերման էին ենթարկվել «6-րդ զգայարան» հաղորդման էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ կասկածվող տղա և աղջիկ:
«Արդեն իսկ ձեզ են սպասում ներդրումային քաղաքաշինական ծրագրերը մայրաքաղաքում՝ «Հին Երևանը», «Ֆիրդուսի» թաղամասը, ինչպես նաև բազմաթիվ ուշագրավ նախագծեր հանրապետության մարզերում՝ ենթակառուցվածքների, դպրոցաշինության, առողջապահության, մշակույթի, սպորտի և այլ ոլորտներում»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից մի քանի ամիս է անցել: Շնորհիվ այդ անդամակցության՝ ինչպես վստահեցնում էր ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տնօրեն Կոնստանտին Ռոմադանովսկին, ՌԴ-ում աշխատող հայ միգրանտները ստացել են որոշակի արտոնություններ և իրենց կարգավիճակով հավասարվել ղազախստանցի միգրանտներին: