Գնաճ է արձանագրվել հրուշակեղենի գծով՝ 0.3%-ով և անփոփոխ են մնացել ոչ ոգելից խմիչքի գները: Ոգելից խմիչքի և ծխախոտի գները նշված ժամանակահատվածում աճել են 0.2%-ով»:
Դոնալդ Թրամփը շարունակում է առաջատար դիրքեր գրավել ԱՄՆ Հանրապետական կուսակցության՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների առաջին բանավեճի արդյունքում, թեև մի շարք դիտորդներ նրա ելույթում հաջորդականության խզում էին նկատել:
Իրանա-ադրբեջանական սահմանին զինված պատահար է տեղի ունեցել, հայտնում է Trend-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի ՆԳՆ տարածած հաղորդագրությանը:
Եվրոպայի լիգայի երրորդ որակավորման փուլի «Վոլֆսբերգի» հետ պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խփել է 3 գնդակ և կատարել է 1 գոլային փոխանցում:
Թուրքիայի արևմուտքում գտնվող Մանիսա նահանգում ձերբակալվել է ԴԱԻՇ-ի 17 զինյալ, հայտնում է Kanal7 հեռուստաալիքը:
Օձունի վերականգնման բարերար Մովսես Ձավարյանի հարցազրույցից հետո, որում նա մանրամասնորեն պատմում էր, թե ինչպիսի արհեստածին խոչընդոտներ էր ստեղծում մշակույթի նախարարությունը սրբատեղի վերականգնման ճանապարհին, լոռեցի մի խումբ ակտիվիստներ ստորագրահավաք սկսեցին նախարար Հասմիկ Պողոսյանին և հուշարձանների պաշտպանության գծով փոխնախարար Արև Սամուելյանին պաշտոնանկ անելու պահանջով:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ երեկ հակառակորդը Նախիջևանի սահմանագոտում կրակ է բացել Խաչիկ գյուղի արոտավայրերի ուղղությամբ՝ հավանաբար հրդեհ առաջացնելու նպատակով:
Թուրքիայի Մարդին նահանգում զինված հարձակում է իրականացվել ոստիկանների վրա, հայտնում է Milliyet թերթը:
Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը մտադիր է այցելել Մոսկվա:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Երևանի բնակչուհի Անի Մաջնունյանի սպանության մի շարք մանրամասներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
«Հայաստանի էլեկտրականցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ օգոստոսի 7-ին` պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր մեկնաբանություններում, որոնք վերաբերել են մասնավորապես ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի (ՀՀՊ) տեղադրման փաստին, խեղաթյուրել է փաստերը:
«Հուլիսի 25-ից մինչ օրս օդի ջերմաստիճանը եղել է 40-41 աստիճանի աահմաններում: Ամենաշոգ օրը եղել է օգոստոսի 2-ին, երբ մայրաքաղաքում գրանցվել է 40.6 աստիճան տաքություն: 1843 թվականից մինչ օրս նման տևական շոգեր չէինք ունեցել: Բայց, չնայած տևականությանը, այս տարի ռեկորդները չենք գերազանցել»:
«Հավանաբար հաճախորդներից է: Անին շատ էր մտերմանում իր հաճախորդների հետ, բայց նրանց մասին երբեք ոչինչ մեզ չէր պատմում»:
«Շատ լավ հարաբերություններ մեջ էինք, բարի, դրական, միշտ ժպտում էր, մի քիչ դժվար էր տանում նկարահանումը, որովհետեւ գրաֆիկը ծանր էր, մի օրում՝ երեք նկարահանում: Ես իր տանն եմ եղել հյուր, շատ լավ մարդ էր, որպես այդպիսին շքեղություններ ցուցադրված չէին, սովորական ապրող էր»:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ուկրաինայի քաղաքացու նկատմամբ առողջության համար ոչ վտնագավոր բռնություն գործադրելով կողոպուտ կատարելու դեպքի առթիվ:
Օգոստոսի 7-ին, ժամը 06.54-ին հրշեջ-փրկարարները պատահարից վերադարձի ճանապարհին նկատել են, որ Նալբանդյան փողոցի թիվ 17 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ:
Ինչպես ցույց է տվել Ուսամա բեն Լադենի ընտանիքին պատկանող մասնավոր ինքնաթիռի աղետի մասին նախնական հաշվետվությունը, անվտանգության բորտային համակարգը 6 նախազգուշացնող ազդանշան է տվել ինքնաթիռի կործանումից առաջ:
Ռուսաստանի Ֆրիդայվինգի ֆեդերացիայի նախագահն անհետացել է` սուզվելով իսպանական ափամերձ շրջանում:
Ֆլոյդի մրցակիցը կլինի ամերիկացի Անդրե Բերտոն:
Football Espana-ն հայտնում է, որ «Բարսելոնան» հաստատել է նոր մրցաշրջանի համարների ցուցակը: Պաշտպան Դանի Ալվեշը խաղային համարը 22-ից փոխել է 6-ի, որի ներքո երկար տարիներ հանդես էր գալիս Խավին: Նախորդ մրցաշրջանում էլ Ալվեշն ընտրել էր թիմից հեռացած Աբիդալի համարը՝ 22: Սա քայլ էր՝ ի նշան հարգանքի:
Motorola Solutions Inc-ը՝ ռադիոհամակարգերի արտադրողը, որը ձևավորվել էր բջջային բիզնեսի բաժանումից ու վաճառքից հետո, 1 մլրդ դոլար է ստացել վենչուրային Silver Lake հիմնադրամից, հայտնում է New York Times-ը:
Հանրային քննարկումներ` «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
Caviar ինտերնետ-բուտիկը սկսել է վաճառել Apple Watch-եր՝ նվիրված Ռուսաստանի պատմությանը: Այդ մասին նշվում է ընկերության պաշտոնական կայքում:
Մի քանի մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հանցագործին վնասազերծել են SWAT-ի տղաները՝ կրակելով նրա վրա: Ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում:
Խառնեք չորացրած երեքնուկ կարմիրի, սրոհունդի ծաղիկները և պատրինջի տերևները (1:1:1), փոշիացրեք:
Վրաստանի լողափնյա քաղաքներում տասը օր կարելի է հանգստանալ 400 դոլարին համարժեք դրամով, որը կներառի հյուրանոցը կամ հյուրատունը, սնունդը և ճանապարհածախսը: Հունաստանում յոթ գիշեր-ութ օր կարելի է հանգստանալ մոտավորապես 600 դոլարին համարժեք դրամով, որն իր մեջ կներառի ավիատոմսը, ապահովագրությունը, վիզայի աջակցությունն ու երկուանգամյա սնունդը: