Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանում հուլիսի 1-4-ը անցկացվող Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցների պատվիրակությանը:
Ֆրանսիայի իշխանությունները մերժել են քաղաքական ապաստան տրամադրել
Մինչև 2005 թվականն ընդունված ՀՀ էներգետիկ ռազմավարության համաձայն՝ Հայաստանը պետք է դառնար էլեկտրաէներգիա արտահանող երկիր և առկա հավելյալ 40% ռեսուրսը արտահաներ Թուրքիա, Վրաստան, Իրան և այլն:
Հուլիսի 3-ին, ժամը 14.35-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում` գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ:
Ռուսաստանը շատ ուշ զգաց աշխարհաքաղաքական անցումների կտրուկ ազդեցությունը, մասնավորապես այն ժամանակ, երբ հետխորհրդային տարածքի երկրներն սկսեցին ակտիվ բանակցել Եվրամիության, ինչպես նաև Միացյալ Նահանգների հետ:
7 տարեկանից, երբ երեխան սկսում է գրել-կարդալ, կտրուկ աճում է ուղեղի ասիմետրիան, այսինքն՝ ուղեղի ձախ կիսագունդը կտրուկ սկսում է զարգանալ, իսկ զուտ տեսողական պատկերների պարագայում՝ նման զարգացում չի լինում:
Նորանշանակ տնօրենն անդրադարձավ նաև մասնագիտական արտագաղթի խնդրին, որը կապեց անցած տարիներին պարապուրդի մատնված թատրոնի աշխատանքների հետ, սակայն լավատեսական չհամարեց արդեն արտերկիր մեկնած երաժիշտների հավանական վերադարձը:
Թուրքիայի վարչապետի պարտականությունները կատարող Ահմեդ Դավութօղլուն երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել է Վեջդի Գյոնուլին (Vecdi Gonul), հայտնում է թուրքական Zaman թերթը:
«Հուլիսի 2-ի երեկոյան Մարշալ Բաղրամյան պողոտայում Եվրոպական Միության դրոշներ բարձրացնելու առիթով առաջացած միջադեպը, որն ավարտվեց դրանք բռնությամբ իջեցնելու և անգամ անարգելու գործողություններով, դարձել է հասարակական լայն քննարկման առարկա»:
Հանրապետության հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն:
Առաջին Եվրոպական խաղերում բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը կարծիք է հայտնել, որ Բաքվում մրցավարությունը ոչ միայն հայ մարզիկների օգտին չի եղել, այլ անգամ ուղղված է եղել մեր բռնցքամարտիկների դեմ:
ԴԱԻՇ-ի զինյալները Պալմիրա քաղաքում ոչնչացրել են հնագույն հուշարձան, հայտնում է բրիտանական The Guardian-ը:
«Աքիլես» ԱԻՊԿ ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն ու նույն ՀԿ իրավաբան Արմինե Մկրտչյանն այսօրվա ասուլիսին տեղեկացրեցին, որ այսուհետ վարորդները պետք է անընդհատ մուտք անեն azdarar.am կայք, որպեսզի տեղեկանան՝ հանրային ծանուցում առկա՞ է, թե՞ ոչ:
Քիչ առաջ Հր. Կորեայի Գվանգջու քաղաքում մեկնարկեց համաշխարհային ուսանողական մարզական խաղերի (Ունիվերսիադա) բացման հանդիսավոր արարողությունը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բացահայտվել է Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ մահափորձի գործը: Հարուցված քրեական գործի շրջանակներում կան ձերբակալվածներ: Կայքի թղթակիցը փորձել է տեղեկությունը ճշտել ԱԱԾ լրատվական ծառայությունից, սակայն առայժմ պաշտոնական տեղեկություն ստանալ չի հաջողվել:
ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը հայտարարել է, որ անհրաժեշտություն չկա խաղաղարար կոնտինգենտ ուղարկել Ուկրաինայի հարավ-արևելք՝ կոնֆլիկտի գոտի, հայտնում է TASS-ը՝ հղում կատարելով «Էխո Մոսկվայի» եթերում նրա հայտարարությանը:
Ես չեմ հասկանում էս ամեն ինչի իմաստը. Շահեն Հարությունյան:
Իսրայելցին զինծառայողը գնդակահարել է պաղեստինցի դեռահասի, ով իր մեքենայի վրա քար է նետել:
«Աքիլես» ԱԻՊԿ ՀԿ իրավաբան Արմինե Մկրտչյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ վարորդների համար կա մի ուրախալի նորություն. վարորդներն այլևս ստիպված չեն լինի վճարել հին ավտոմեքենաների գույքահարկը:
Սյունիքի մարզի Կապան քաղաքում արձանագրվել է ընդերային լեյշմանիոզի 3 դեպք: Հիվանդները հոսպիտալացվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, ստացել համապատասխան բուժում և դուրս գրվել առողջացումով:
Հեղինակավոր The Washington Post-ը նախօրեին իր խմբագրականում անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված հայաստանյան բողոքի ցույցերին։
Ադրբեջանում սահմանամերձ գյուղերի բնակչությանը «հայկական զինուժի գնդակոծություններից» պատսպարելու նպատակով Թարթառի շրջանի (սահմանակից է Արցախին) Վերին Ղափանլը և Վերին Ղարադաղլը գյուղերում,ադրբեջանական կողմը կառուցում է պաշտպանական պատ։
Վահագն Խաչատրյանի խոսքով՝ ՀԷՑ-ի ազգայնացումը կփակի ՀՀ ներդրումների ճանապարհը: Վ.Խաչատրյանի կարծիքով՝ ճիշտ ճանապարհը սնանկացումն է, որ ճանապարհով 2008-09թթ. անցել են ամերիկյան բոլոր գիգանտները:
«Կոչ ենք անում բոլոր վարորդներին գնալ Ճանապարհային ոստիկանություն, տեղեկանալ, թե նախկինում եղած ինչ վարչական որոշումներ ունեն, վճարել մայր գումարները, որպեսզի հետագայում ՝ հուլիսի 10-ից, այլևս խնդիրներ չունենան՝ հավելյալ գումարներ վճարելու: Ցանկալի կլիներ, որ այդ ժամկետը երկարացվեր, սակայն որևէ քայլ չի ձեռնարկվում, ուստի բոլոր հնարավոր միջոցներով պետք է այնպես անել, որ վարորդները իրազեկվեն և վճարումները կատարեն»,-պարզաբանեց նա:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացնում է, որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները՝ գործող կարգի համաձայն՝ կզրկվեն մրցույթին մասնակցելու և բուհ ընդունվելու հնարավորությունից:
«Այստեղ բավական նուրբ խաղ է գնում երկրի ղեկավարության կողմից, ու իշխանությունները կարող են փորձել օգուտ քաղել այս շարժումից արտաքին հարաբերություններում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Նրա խոսքով՝ Բաղրամյան պողոտայում սկսված ցույցերի առաջին օրերին՝ մի կողմից՝ Մոսկվային մեսիջներ ուղարկվեցին, որ մայդան է սկսվում մեզ մոտ, մյուս կողմից՝ Արևմուտքին մեսիջներ ուղարկվեցին, որ ռուսական էքսպանսիան ուժեղացրել է իր գործունեությունն այստեղ. «Սա շատ վտանգավոր ծուղակ է: Պետք է կարողանալ լավ խաղալ»:
Բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 164-րդ հոդվածների 2-րդ մասերով և 185-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ա. Նավասարդյանը կարծում է՝ այն, ինչ կատարվեց Հայաստանում, սրա փայլուն օրինակն է. «Մեր իշխանությունները պետք է հասկանան, որ երտասարդական շարժման հետ հաշվի չնստել, նշանակում է՝ հայտնվել պատմության լուսանցքում: Հայաստանը, չգիտեմ՝ կարողանո՞ւմ է սա ըմբռնել, թե՞ ոչ»
Արա Բուդաղյանի աները՝ Ռոբերտ Հակոբյանը հաստատել է այն տեղեկությունները, որ Բուդաղյաններին պատկանող տներում խուզարկություններ են արվել Սուրիկ Խաչատրյանի (Լիսկայի) դեմ մահափորձի գործով հարուցված քրգործի շրջանակներում:
ԱՄՆ Պետդեպը հրապարակել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային շուրջ 3 հազար նամակագրությունները, հայտնում է «Անադոլու» գործակալությունը: