Բրիտանիայի պատմության մեջ երկրորդ անգամ կինը Յորքի աբբայությունում ձեռնադրվել է եպիսկոպոս: Դարեմի համալսարանի շրջանավարտ Էլիսոն Ուայթը դարձել է Հալլի եպիսկոպոս, հայտնում է RIA Novosti-ն:
Մեքսիկայի Սան Պեդրո Խուամելուլա քաղաքի քաղաքապետը ամուսնացել է կոկորդիլոսի հետ, գրում է International Business Times-ը:
Եթե չոր հազ ունեք, դեղամիջոցներին դիմելու փոխարեն՝ ավելի լավ է՝ անմիջապես սկսեք բնական ճանապարհով բուժվել: Իսկ բնական միջոցներից ամենալավը չոր հազին օգնում է ռեհանը:
Հուլիսի 6-ին Գրինվիչի ժամանակով (UTC) 19:41 Երկիրը կգտնվի Արեգակից ամենահեռու դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է ափելիոն (հունարեն «ափ»` հեռու և «հելիոս»` Արեգակ բառերից) կամ արևահեռ կետ:
Ռեինկարնացիան դեռևս հոգևոր հասկացություն է: Դա այն բանի հավատն է, որ մեր հոգին մարմնի մահվանից հետո ունակ է վերաբնակվել այլ մարմինների մեջ: Որոշ մարդիկ վերադառնում են այս աշխարհ իրենց կարման թեթևացնելու համար, ոմանք էլ նրա համար, որպեսզի օգնեն ուրիշներին զարգանալ:
Չին ժողովրդի իմաստությունը: Առածներ և ասացվածքներ, որոնք կարող են կյանքում օգնել յուրաքանչյուրիս:
ՀՀ ոչ ֆինանսական առևտրային կազմակերպությունների պարտքերի մնացորդը աշխավարձերի գծով այս տարվա մարտի վերջի դրությամբ կազմել է 27.9 մլրդ դրամ։
Վերջին երկու շաբաթների ընթացքում Հայաստանը գտնվում է վերափոխումների ակտիվ ընթացքի մեջ: Փոփոխությունների հաջորդ փուլը, թերևս, պետք է լինի քաղաքացիականության քաղաքականացումը, որովհետև քաղաքացիականությունն ինքնին դեռևս բավարար չէ առաջադրված խնդիրները լուծելու համար:
Օրերս Սախալինի Շախտյորսկ քաղաքի օդանավակայանից ոչ հեռու` ափամերձ շրջանում, հայտնաբերվել են առեղծվածային կենդանու մնացորդներ: Տեղի բնակիչների մոտ առաջին ծագած միտքն այն էր, որ դա դինոզավր է: Գիտնականները կարծում էին, որ դա կամ դելֆին է, կամ կետ:
Արքայադուստր Դիանայի Versace զգեստը Julien’s Auctions-ում վաճառվել է 200 հազար դոլարով, հայտնում է People-ը:
«Դեղնականաչները» հետաքրքրված են ազատ գործակալի ծառայություններով, որին պետերբուրգցիներն աշխատանք են առաջարկել ակումբի համակարգում:
Համաշխարհային ճանաչում վայելող հայազգի ռեժիսոր Ատոմ Էգոյանն այս շաբաթ 168.am-ի ընթերցողներին առաջարկում է նայել իր նախընտրած ֆիլմերից մեկը՝ Սըր Ալֆրեդ Ջոզեֆ Հիչքոքի «Գլխապտույտը» (Sir Alfred Joseph Hitchcock, «Vertigo»): Ատոմ Էգոյանը մեր ընթերցողներին իր առաջարկած ֆիլմը մեկնաբանում է այսպես. «Ֆիլմը, որ կարող եմ կրկին ու կրկին նայել՝ Ալֆրեդ Ջոզեֆ Հիչքոքի «Գլխապտույտ» աշխատանքն է: Կարծում եմ, որ […]
Գիտեի՞ք, որ բալի պոչերն օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ: Գուցե երբևէ չեք մտածել այս մասին և պարզապես մի կողմ եք նետել դրանք: Այնուամենայնիվ, բալի պոչը կարող եք օգտագործել՝ որպես բորբոքված երիկամների և միզապարկի համար թուրմի բաղադրիչ:
MTV Video Music Awards-ի, «Գրեմիի», «Լատինական Գրեմիի», Billboard Music Awards-ի, Billboard Latin Music Awards-ի բազմակի դափնեկիր, լատինաամերիկյան երգչուհի Շակիրային վրդովվեցրել էին Թրամփի խոսքերը` մեքսիկացի ներգաղթյալների մասին:
Հուլիսի 3-ին, ժամը 19.45-ին, իրացնելով ստացված տվյալները, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայի երկրորդ շենքի մոտից բերման են ենթարկել 23-ամյա Միքայել Դոբրովոլսկուն: Զննությամբ նրա մոտից հայտնաբերվել է կռփազենք` կաստետ:
«El Mundo Deportivo»-ն տեղեկացնում է, որ «Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դեմ չէ Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլիասի և պաշտպան Սերխիո Ռամոսի հեռանալուն։
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ և 8-րդ զանգվածների ջրամատակարարումը:
Galaxy A8-ի պատյանի հաստությունը ընդամենը 5,9 միլիմետր է, ինչն ուղիղ 1 միլիմետրով ավելի բարակ է Apple iPhone 6-ից:
«Շարժման նախաձեռնողներին մեղադրելու հարցում մարդիկ ազնիվ չեն, շարժման նախաձեռնողներն ամենաառաջին օրից ասել են, որ իրենք շարժումը պատկերացնում են քաղաքացիական հարթության վրա, հետևաբար՝ եթե որևէ մեկը հիմա իրենց մեղադրում է, թե ինչու իրենք չեն համաձայնում քաղաքականի, անարդար և անազնիվ են»:
Հուլիսի 3-ին ժամը 13:35-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ ՇՄ Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:
«Մենք նաև քայլեր ենք ձեռնարկում նորոգված գրադարանները ոչ միայն գրքային ֆոնդով, այլև համակարգիչներով, ժամանակակից այլ սարքավորումներով և տեխնիկական միջոցներով համալրելու ուղղությամբ: Արդեն կոնկրետ քայլեր են ձեռնարկվում էլեկտրոնային գրական ֆոնդեր ունենալու ուղղությամբ: Ու ես վստահ եմ, որ այս բոլոր աշխատանքների ավարտից հետո, շատ կարճ ժամանակ անց մեր համաքաղաքացիները, ինչպես հին ու բարի ժամանակներում, դարձյալ մեծ հաճույքով ու հաճախ կօգտվեն գրադարաններից»,- նշել է քաղաքապետը:
Մայիսին տված հարցազրույցներից մեկում Բետ Կորրեան հույս էր հայտնել, որ UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնուհի Ռոնդա Ռոուզին սուիցիդի չի դիմի այն բանից հետո, երբ կպարտվի իրեն չեմպիոնական տիտղոսը:
Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է կառուցվող նոր շախմատի դպրոց, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին: Քաղաքապետին զեկուցվել է, որ թիվ 110 դպրոցի` տարիներ շարունակ չօգտագործվող շուրջ 1000 քմ տարածքն ամբողջությամբ հիմնանորոգվում ու հարմարեցվում է շախմատի դասընթացների համար, որը շուրջ 500 սաների հնարավորություն կընձեռի ստանալ շախմատային կրթություն:
Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի խոստման համաձայն, 2013 թվականից Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասում մեկնարկեցին կենսական անհրաժեշտության նոր ենթակառուցվածքների ստեղծման, եղածի վերականգնման ու բարեկարգման բազմաբնույթ, լայնածավալ աշխատանքներ։ Իրականացված ու իրականացվող աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Նոր Խարբերդ թաղամաս:
Շենգավիթ վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող ճանապարհաշինական ծրագրի ընթացքին, որի համաձայն նախատեսվում է երկարացնել Շիրակի փողոցը, ինչպես նաև լայնացնել, վերակառուցել Արտաշատի խճուղին:
Բաքվում տեղի ունեցող Եվրոպական խաղերի աւարտից անմիջապես հետո ակնկալվում էր արցախադրբեջանական շփման գծի կամ Հայաստանի Հանրապետություն-Ադրբեջան պետական սահմանի վրա ադրբեջանական ռազմաքաղաքական վարքագծին հարազատ դրսեւորումներ` դիպուկահարներ, դիվերսիոն գործողություններ կամ նմանատիպ ոտընձգություններ։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դուստրն առաջին անգամ չէ, որ աշխատում է նկարահանման հրապարակում:
Իրազեկման ակցիայի մասնակիցները քիչ առաջ հասան Բաղրամյան պողոտա: Երթի մասնակիցների նպատակն էր քաղաքացիներին իրազեկել Բաղրամյան պողոտայում շարունակվող ակցիայի մասին: Երթի մասնակիցները կոչ արեցին քաղաքացիներին միանալ Բաղրամյան պողոտայում պայքարը շարունակողներին: Բարձրախոսով ակցիայի կազմակերպիչներից մեկը նշեց, որ իրենք «թակարդը» չեն ընկնելու, մանիպոլիացիայի չեն ենթարկվելու, շարունակելու են պայքարել` իրենց պահանջների բավարարմանը հասնելու նպատակով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հուլիսի 3-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա:
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարոց իրազեկման ակցիայի մասնակիցներն այժմ Մաշտոցի պողոտայում են: Նրանք մի պահ կանգ առան Մաշտոցի պողոտայում, ապա շարունակեցին իրենց երթը: Ակցիայի մասնակիցները քաղաքացիներին կոչ են անում միանալ Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքող ցուցարարներին: