
Ատեստատը չներկայացնելու դեպքում դիմորդը կզրկվի բուհ ընդունվելու հնարավորությունից

Հանրապետական ընդունող հանձնաժողովը, որը գլխավորում է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, հիշեցնում է բուհերի դիմորդներին, որ համաձայան ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ սահմանված ՀՀ պետական եվ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության(ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի՝ ավարտական վկայականը (ատեստատ, դիպլոմ) բուհեր ներկայացնելու վերջնաժամկետը սույն թվականի հուլիսի 10-ն է / մինչև ժամը 1800 ներառյալ/:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացնում է, որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները՝ գործող կարգի համաձայն՝ կզրկվեն մրցույթին մասնակցելու և բուհ ընդունվելու հնարավորությունից: