
«ՀԷՑ-ի ազգայնացումն անընդունելի է». Վահագն Խաչատրյան

«Սերժ Սարգսյանի կողմից ազգայնացման մասին խոսելը զարմանալի է, դրա մասին պետք է խոսեր սեփականատերը: ՀՀ իշխանությունները որևէ իրավունք չունեն այդ սեփականության նկատմամբ: Դա 2002 թվականին վաճառվել և 2005 թվականին վերավաճառվել է ռուսական ընկերությանը: Ազգայնացումն անընդունելի է»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը:
Ըստ նրա՝ ՀԷՑ-ի ազգայնացումը կփակի ՀՀ ներդրումների ճանապարհը: Վ.Խաչատրյանի կարծիքով՝ ճիշտ ճանապարհը սնանկացումն է, որ ճանապարհով 2008-09թթ. անցել են ամերիկյան բոլոր գիգանտները:
Վ.Խաչատրյանը նշեց, որ սնանկը նշանակում է, որ ընկերության ֆինանսական պարտավորոթյունները սառեցվում են, սնանկության կառավարիչ է նշանակվում ու փորձում են առողջացման ծրագիր իրականացնել. «Դա չի նշանակում, որ ընկերությոնը լուծարվում է: Սա շուկայական տնտեսություն է, բայց մենք վերադարձել ենք կենտրոնացված տնտեսության ու պետությունը ձեռքը խփի ու ասի աուդիտ, ազգայնացնել և այլն: Սա դիկտատուրա է»,- ասաց Վ.Խաչատրյանը: