Մասնավորապես՝ անհեթեթ է համակարգիչները սեփականատերերին չվերադարձնելու հանգամանքը, քանի որ դրանցում առկա տեղեկույթը կարելի է պատճենել այլ կրիչի վրա, որից հետո դրանք այլևս անհրաժեշտ չեն լինելու քննության համար:
Իրանի ու «Վեցյակի» միջև պայմանավորվածությունը իրանական միջուկային ծրագրի հարցով նախատեսում է Թեհրանի դեմ պատժամիջոցների չեղյալ հայտարարում, ասվում է Վիեննայում բանակցությունների ժամանակ ձեռք բերված համաձայնագրի տեքստում:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատմական մասշտաբի սխալ է անվանել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը, որը ստորագրել են Իրանն ու «վեցյակը»:
Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հարցում ոչ մի առաջընթաց չկա, ընթացիկ տարվա առաջին կեսի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված նախարարների կաբինետի նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Օմսկի մարզի ամբողջ տարածքում այսօր իջեցվելու են Ռուսաստանի Դաշնության դրոշները՝ որպես սգո նշան օդադեսանտային զորքերի 242-րդ կենտրոնում մասնաշենքի փլուզման հետևանքով մահացած զինծառայողների:
Ս.թ հունիսի 23-ին ՀՀ ոստիկանությունը ոչ միայն Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլէկտրաէներգիայի սակագնի թանկացման խաղաղ ցույցի մասնակիցների նկատմամբ բռնի ուժ գործադրեց, այլեւ այդ ցույցը լուսաբանող ավելի քան մեկ տասնյակ լրագրողների նկատմամբ. մասնագիտական տեխնիկա կոտրվեց, հիշողության կրիչներ առգրավվեցին, մի քանի լրագրողներ ստացան մարմնական վնասվածքներ, մի քանիսն էլ բերման ենթարկվեցին ոստիկանության բաժանմունքներ:
Ադրբեջանը, Թուրքիան ու Վրաստանը մտադիր են ընդլայնել համագործակցության պլանը պաշտպանական ոլորտում: Այս մասին Trend-ին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին:
Հուլիսի 12-ին Երևանում տեղի ունեցած հերթական սպանության մեջ առայժմ շատ են առեղծվածային դիպվածները, որոնք, հուսանք, կբացահայտվեն նախաքննության ընթացքում:
Երբեմն ես լսում եմ պետական պաշտոնյաներից, պատգամավորներից, հասարակական գործիչներից, որ պետք է ինտեգրվենք Եվրոպային: Մտածեք, երբ խոսում եք այդ մասին: Առաջին հերթին՝ դուք պետք է իմանաք նախագահի դիրքորոշումը, երկրորդ՝ ինչ ձևաչափով եք ինտեգրվելու:
Հուլիսի 13-ին` ժամը, 13:55-ին 76-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի 10-րդ հարկի բաց պատշգամբից:
Վերահաստատում եմ իմ անձնական նվիրվածությունը հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը և մեր երկրների միջև հաստատված առանձնաշնորհյալ հարաբերություններին:
Թաիլանդում կոռուպցիայի դեմ պայքարի մասին օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ինչպես երկրի քաղաքացիների, այնպես էլ արտասահմանցիների համար նախատեսվում է մահապատիժ առանձնապես խոշոր չափերի հասնող կոռուպցիայի դեպքում:
Նավթի գնանկումը համաշխարհային շուկաներում այսօր ուժեղացել է դիվանագետների հաղորդագրությունների պատճառով այն մասին, որ Իրանն ու «վեցյակը» համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ, հայտնում է Bloomberg գործակալությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մաuին, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մաuին ՀՀ օրենքները:
Օմսկում զորանոցի մասնաշենքի փլուզման գործով ձերբակալվել է առաջին կասկածյալը՝ օդադեսանտային զորքերի 242-րդ կենտրոնի պետը:
Իրանն ու «վեցյակը» համաձայնության են եկել միջուկային ծրագրի հարցով, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով իրանցի դիվանագետին:
Մեքսիկական իշխանությունները 60 մլն պեսո (3,8 մլն դոլար) պարգևավճար են խոստանում երկրի թիվ մեկ նարկոբարոն Խոակին Գուսմանին բռնելու համար, ով արդեն երկրորդ անգամ է փախուստի դիմել բանտից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հուլիսի 13-ին, ժամը 19.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում` Մալականի այգու մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն աշխատանքից ազատել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային, ասվում է Ուկրաինայի նախագահի կայքում տեղադրված №412 / 2015 հրամանում:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը վերադարձել է Հայաստան, եւ օրերս տեղի է ունեցել նրա եւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը փորձել են հասկանալ իրենց հետագա հարաբերությունների ճակատագիրը:
Բրիտանական բուքմեյքերական ընկերությունները խաղադրույքներ են ընդունում «Բարսելոնայի» գալիք նախագահական ընտրությունների համար:
Մի քանի օր առաջ Արարատի մարզի Դարակերտ գյուղում դժբախտ դեպք է գրանցվել։ Գյուղամերձ գազալցակայանի տարածքում կախված են գտել Հայանիստ գյուղի 40–ամյա բնակիչ Յուրա Բ.–ին։
«Քրեական հեղինակություններ Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի, Դրաստամատ Թադևոսյանի՝ Դերոյի և Մեսրոպ Նազարյանցի՝ Մոսոյի այս տարվա մարտի 4–ին «Նուբարաշեն» ՔԿՀ–ի դիմաց տեղի ունեցած սպանության գործով հետաքրքիր փաստեր են ի հայտ գալիս։ Ինչպես հայտնի է՝ այս գործով դեռևս մարտից կալանավորվել են Սարգիս Գրիգորյանը՝ Ծգլը, Սարգիս Հախանումյանը՝ Տլեն և Վահան Հակոբյանը՝ Գաստիկը։
«Ժողովրդի» տեղեկութոյւններով՝ Տլեի եղբայրը՝ Դավիթ Հախանումյանը, իր եղբոր և նրա ընկերների համար Երևանում բնակարան է վարձակալած եղել, որպեսզի նրանք թաքնվեն այնքան ժամանակ, մինչ կկարողանան ապացուցել իրենց անմեղությունը։ Սակայն գործն այլ ընթացք է ստացել։ Մեր տեղեկություներով, ԱԱԾ–ն Տլեի եղբորը՝ Դավիթ Հախանումյանին, «պատանդ» է վերցրել, որպեսզի նրա եղբորը և ընկերներին ստիպի հանձնվել իրավապահներին։ Այդպես էլ եղել է, նրանք հանձնվել են, սկայն Դավիթ Հախանումյանն այդպես էլ ազատ չի արձակվել։ Ավելին՝ մտադրված են նրան մեղադրանք առաջադրել սպանության օժանդակության հատկանիշներով»,–գրում է թերթը։
Հուլիսի 16-ին տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ:
Ինչպես հայտնում է Brooklyn Vegan-ը, նոր սերիալի նկարահանումների համար Բրուքլինում վերակառուցվում է հանրահայտ Rough Trade երաժշտական խանութը:
Աղջիկը կարողացել է հաղթել ոչ միայն իր գեղեցկության, այլև ժյուրիի սադրիչ հարցին տված հավասարակշռված պատասխանի օգնությամբ:
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ինքնաթիռ է վարձել, որպեսզի գնա խանութ և թարմ հաց գնի:
Գերմանացի կիսապաշտպանը հրապարակել է իր հրաժեշտի բաց նամակը:
Նորաձևության լուսանկարիչ Մերտ Ալասն ու Մարկուս Պիգոն դարձել են La Perla-ի աշուն-ձմեռ հավաքածուի նոր ֆոտոսեսիայի հեղինակներ:
Ֆինանսական ճգնաժամով, նավթի գնի անկմամբ և արևմտյան տնտեսական պատժամիջոցներով պայմանավորված, Ռուսաստանում չկա բավարար գումար` նախկին քանակի ոստիկաններ պահելու համար: