Բաժիններ՝

Մարտին Սկորսեզեն և Միք Ջագերը սերիալ կնկարահանեն HBO-ի համար

Ինչպես հայտնում է Brooklyn Vegan-ը, նոր սերիալի նկարահանումների համար Բրուքլինում վերակառուցվում է հանրահայտ Rough Trade երաժշտական խանութը:

Ամերիկայի 70-ական թթ. ձայնագրման ինդուստրիայի անակնկալների մասին HBO ալիքի դրամայի ստեղծմանը մասնակցելու են Մարտին Սկորսեզեն և The Rolling Stones խմբի ֆրոնտմեն Միք Ջագերը: Սերիալի պրոդյուսերներն են «Ամբողջ ծանրությամբ»-ի սցենարիստ և ռեժիսոր Ջորջ Մաստրասը և «Սոպրանոյի կլանի» համահեղինակ Թերենս Ուինտերը:

Սերիալը դեռևս անվանում չունի, իսկ Rough Trade խանութի շուրջը տեղակայված նշանների վրա գրված է միայն աշխատանքային անվանումը` «Rock and Roll»:

Սերիալում գլխավոր դերերը կատարելու են Օլիվիա Ուայլդը («Բժիշկ Հաուս») և Բոբբի Կանավարեն («Ընդհատակյա կայսրություն»):

Մինչ այս աշխատանքը Սկորսեզեն և Ուինտերը միասին աշխատել են ԱՄՆ-ում` «չոր օրենքի» դարաշրջանի մասին նկարահանված «Ընդհատակյա կայսրություն» սերիալի վրա, որտեղ երկուսն էլ հանդես են եկել՝ որպես գործադիր պրոդյուսեր:

Մարտին Սկորսեզեի և Միք Ջագերի համագործակցությունը սկսվել է 2008 թ.` «The Rolling Stones: Թող լինի լույս» դոկումենտալ ֆիլմի նկարահանման ժամանակ:

HBO-ն (Home Box Office) ամերիկյան մալուխային հեռուստաալիք է: HBO-ի արտադրանքի մեջ առավել հայտնի են սերիալները: Ալիքի արտադրանքն են այնպիսի հայտնի շոուները, ինչպիսիք են` «Գահերի խաղը», «Գաղտնալսումը», «Իսկական դեդեկտիվը» և «Սեքս մեծ քաղաքումը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս