Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են նոր կուսակցություն ստեղծելու հարցը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը վերադարձել է Հայաստան, եւ օրերս տեղի է ունեցել նրա եւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը փորձել են հասկանալ իրենց հետագա հարաբերությունների ճակատագիրը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց հանդիպման ժամանակ քննարկել են նաեւ Վարդան Օսկանյանի եւ Վահե Հովհաննիսյանի կողմից կուսակցություն հիմնելու հարցը: «Ես պարբերաբար հանդիպում եմ թե՛ Վարդան Օսկանյանին, թե՛ Վահե Հովհաննիսյանին, երկուսին էլ համարում եմ պարկեշտ անձնավորություն ու ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ եթե իրենք նոր կուսակցություն ստեղծելու որոշում ունենան, ապա դրա մասին առաջինն իրենց գործընկերները կիմանան, բնականաբար, առաջին հերթին նաեւ ես»,- ասաց ԲՀԿ նախագահը»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։  

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031