Նավթի գնանկումն ուժեղացել է Իրանի հարցով համաձայնության գալու լուրերի ֆոնին

Նավթի գնանկումը համաշխարհային շուկաներում այսօր ուժեղացել է դիվանագետների հաղորդագրությունների պատճառով այն մասին, որ Իրանն ու «վեցյակը» համաձայնության են եկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ, հայտնում է Bloomberg գործակալությունը:

Դրա հետ միասին՝ գնանկումը աղետալի չի եղել, քանի որ Իրանից նավթի հավելյալ մատակարարումները շատ բանով հաշվի են առնված եղել ընթացիկ գներում:
Այսպես, Brent ապրանքանիշի նավթի գինը ընկել է 2,1%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 56,63 դոլար, WTI նավթինը՝ 2,3%-ով՝ մինչև 1 բարելի դիմաց 50,95 դոլար:

Սակայն Երևանի ժամանակով ժ. 9:50-ին նավթի գնանկման տեմպերը դարձել են ավելի զուսպ՝ 1,7% ու 2,1% համապատասխանաբար:

Տեսանյութեր

Լրահոս