Բաժիններ՝

Մեքսիկան երկրի թիվ մեկ նարկոբարոնին գտնելու դիմաց խոստանում է 3,8 մլն դոլար պարգևավճար

Մեքսիկական իշխանությունները 60 մլն պեսո (3,8 մլն դոլար) պարգևավճար են խոստանում երկրի թիվ մեկ նարկոբարոն Խոակին Գուսմանին բռնելու համար, ով արդեն երկրորդ անգամ է փախուստի դիմել բանտից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես հայտնել է Մեքսիկայի ՆԳՆ ղեկավար ԱՆխել Օսորիո Չոնգը, Գուսմանի փախուստին, ըստ ամենայնի, առնչություն ունեն «Ալտիպլանո» բանտի աշխատակիցները:
Աշխատանքից ազատվել են բանտի տնօրենն ու երեք աշխատակից: Ինչպես պարզվել է, Գուսմանին հաջողվել է փախչել՝ չնայած այն բանին, որ նա կրել է էլեկտրոնային ապարանջան և գտնվել է 24-ժամյա վերահսկողության տակ։

Գուսմանը կալանավորվել էր 2014թ. փետրվարին Սինալոա նահանգում մեքսիկացի ու ամերիկացի թմրաոստիկանների համատեղ օպերացիայի ընթացքում:
Նրան ձերբակալել էին Մասատլան զբոսավայրի հյուրանոցներից մեկում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031