Պորոշենկոն աշխատանքից ազատել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն աշխատանքից ազատել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային, ասվում է Ուկրաինայի նախագահի կայքում տեղադրված №412 / 2015 հրամանում:
«Ազատել Իվան Պետրովիչ Կուխտային Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է փաստաթղթում:
57-ամյա Կուխտային աշխատանքից ազատելու հրամանի պատճառները չեն հաղորդվում, հայտնում է «Կոմերսանտը»:
Ի դեպ, Պյոտր Պորոշենկոն դադարեցնել է նաև Թուրքիայում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս Լևենթ Այդինի լիազորությունները
Հայտնի է, որ Պորոշենկոն հյուպատոսին ազատել է Անթալիայում ֆուտբոլիստ Սամյուել Էտո’Օին նվիրված պաշտոնական միջոցառմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով շապիկ կրելու համար:
Ինչպես հայտնում է ուկրաինական ՈՒՆԻԱՆ գործակալությունը, Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ հյուպատոսը չունի ուկրաինացի դիվանագետի պաշտոնական կարգավիճակ ու Թուրքիայի քաղաքացի է: