Բաժիններ՝

Նոր մանրամասներ ՌԴ քաղաքացու սպանությունից. «Փաստինֆո»

Հուլիսի 12-ին Երևանում տեղի ունեցած հերթական սպանության մեջ առայժմ շատ են առեղծվածային դիպվածները, որոնք, հուսանք, կբացահայտվեն նախաքննության ընթացքում:

Հիշեցնենք՝ 2 օր առաջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանովի փողոցի 17 շենքի 14 բնակարանում հայտնաբերվել էր ՌԴ քաղաքացի 46-ամյա Համլետ Ասատրյանի դին` արնաշաղախ վիճակում և պարանոցին հրազենային վնասվածքներով:

Հետաքրքրական է, որ, ըստ «Հայկական ժամանակի» հարցումների, հարևաններից ոչ ոք այդ օրը շենքում ոչ մի կասկածելի մարդու չի հանդիպել, նույնիսկ կրակոցների ձայներ չի լսել: Սակայն հարևանները թերթի թղթակցին ասել են, որ բնակարանի դռան վերևում տեսախցիկ է եղել տեղադրված։

Ի դեպ, հետաքրքրական է, որ դեպքից հետո ՀՀ ՔԿ տարածած պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ «դեպքի վայրի զննությամբ տան ննջասենյակի պահարանի միջից հայտնաբերվել է 10 սմ երկարությամբ սև գույնի ատրճանակ»:

Միաժամանակ, «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով, տանտերը սպանության ժամանակ եղել է տնային հագուստով, իսկ դիակը հայտնաբերվել է նախասրահում, ինչը, թերևս, վկայում է, որ նա անձամբ է բացել դուռը, թերևս ճանաչել է հյուրերին։ Համենայնդեպս, կասկածելի բան նկատելու դեպքում, կարծում ենք, կվերցներ ննջարանի պահարանի ատրճանակը։

Իսկ փաստը, որ բնակարանում ունեցած զենքն այդպես էլ մնացել է իր տեղում, ցույց է տալիս, որ տանտերը որևէ վտանգ չի զգացել ու չի էլ կասկածել, թե եկվորները վատ նպատակով են եկել:

Ի դեպ, կայքի տեղեկություններով՝ սպանվածի վրա երկու տարբեր ինքնաձիգներից են կրակել: Իսկ տարօրինակն այն է, որ բնակարանում ոչ մի պարկուճ չի հայտնաբերվել: Իսկ սա արդեն վկայում է այն մասին, որ մարդասպանները չեն շտապել լքել հանցագործության վայրը, և այնքան արհեստավարժ են եղել, որ հավաքել են հանցագործության ապացույցներն ու տարել իրենց հետ:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս