Բաժիններ՝

Օմսկում զորանոցի փլուզման գործով ձերբակալվել է առաջին կասկածյալը

Օմսկում զորանոցի մասնաշենքի փլուզման գործով ձերբակալվել է առաջին կասկածյալը՝ օդադեսանտային զորքերի 242-րդ կենտրոնի պետը:

ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը կասկածյալին անվանել է «գնդապետ Օ. Պոնոմարյով», հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հետաքննության տվյալով՝ հարցաքննության ժամանակ Պոնոմարյովը մասնակի ընդունել է մեղքը՝ ասելով, որ թույլատրել է զինծառայողներին տեղավորել զորանոցում:
Մոտ ժամանակներս հետաքննությունը ծրագրում է դատարան միջնորդություն ներկայացնել նրա խափանման միջոցն ընտրելու համար:

Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան Օմսկի Սվետլի ավանում գտնվող չորսհարկանի զորանոցի տանիքը փլուզվել էր, մասնակի քանդվել էին նաև պատերը:
Դեպքի վայրում զորանոցում գտնվել է 337 մարդ, 23 զինծառայող մահացել էր, 19-ը գտնվում է հիվանդանոցներում:

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ 2013-2014թթ. Զորանոցում վերանորոգման աշխատանքներ են իրականացվել:

Ռուսական ԶԼՄ-ները, հղում կատարելով իրավապահ մարմիններում անանուն աղբյուրներին, հայտնում է, որ վերանորոգման աշխատանքների ժամանակ փոփոխություններ են կատարվել շենքի կոնստրուկցիայում:
Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս