26-ամյա դերասանուհին արժանացել է «Միսս Ամերիկա» տիտղոսին
«Միսս Ամերիկա-2015» տիտղոսին արժանացել է Օկլահոմա նահանգի 26-ամյա մի բնակիչ՝ սկսնակ դերասանուհի ու Բոստոնի համալարանի շրջանավարտ Օլիվիա Ջորդանը, ով ներկայում աշխատում է ֆիթնես-ինստրուկտոր, տեղեկացնում է spletnik.ru-ն:
Աղջիկը կարողացել է հաղթել ոչ միայն իր գեղեցկության, այլև ժյուրիի սադրիչ հարցին տված հավասարակշռված պատասխանի օգնությամբ:
Հարցին, թե ինչ թեմա կարող է ԱՄՆ-ում «հիվանդագին» համարվել, Ջորդանը առանց տատանվելու հայտարարել է, թե Ամերիկայում մինչ օրս սուր է դրված ռասայական հարաբերությունների հարցը:
«Մՙենք դեռ չենք լուծել այդ խնդիրը: Մեզ իրականում հարկավոր է աշխատել այն բանի վրա, որ դառնանք գիտակից հասարակություն»,-ասել է աղջիկը:
Մրցույթում երկրորդ տեղն զբաղեցրել է 22-ամյա Ուլիաննա Գուերան Տեխասից:
«Միսս Ամերիկա-2015» մրցույթին մասնակցել են ԱՄՆ-ի 50 նահանգներն ու Կոլումբիա շրջանը ներկայացնող աղջիկներ: