«Հուսով եմ, որ «Բավարիայի» երկրպագուները կհասկանան իմ որոշումը». Բաստիան Շվայնշտայգեր
Գերմանացի կիսապաշտպանը հրապարակել է իր հրաժեշտի բաց նամակը:
Շաբաթ «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հաստատել է այն ֆուտբոլիստի ձեռքբերումը, ով իր պրոֆեսիոնալ կարիերայի 17 մրցաշրջանն անցկացրել է «Բավարիայում»:
«Թանկագին երկրպագուներ, «Բավարիայում» անցկացրած 17 անհավանական տարիներից, 15 ազգային տիտղոսներից, պատմական թրեբլից և անթիվ այլ վառ պահերից հետո, որոնք ես երջանկություն եմ ունեցել զգալ այս անհավանական թիմի բացառիկ երկրպագուների, «Սեբեներ Շտրասեի» և «Ալեանս Արենայի» աշխատակիցների հետ, այնուամենայնիվ, որոշում եմ կայացրել` մի նոր քայլ անել իմ կարիերայում:
Այդ որոշումը հեշտ չէր ընդունել, քանի որ դուք և «Բավարիան» եղել եք, կաք և կլինեք իմ կյանքի կարևոր մասը: Ամեն դեպքում ես ցանկանում եմ նոր փորձ ստանալ` նոր ակումբում:
Իմ ընտրությունը «Մանչեսթեր Յունայթեդն» է: Ես հուսով եմ, որ դուք կարող եք հասկանալ իմ որոշումը: Ոչ ոք մեզանից չի վերցնի այն, ինչ մենք անցել ենք միասին»:
Շվայնշտայգերը «Բավարիայի» կազմում անցկացրել է պաշտոնական 500 հանդիպում և անցած տարի դարձել է Աշխարհի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը