Բաժիններ՝

Թաիլանդում կոռուպցիայի դեպքերն այսուհետ կպատժեն մահապատժով

Թաիլանդում կոռուպցիայի դեմ պայքարի մասին օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ ինչպես երկրի քաղաքացիների, այնպես էլ արտասահմանցիների համար նախատեսվում է մահապատիժ առանձնապես խոշոր չափերի հասնող կոռուպցիայի դեպքում:

Ինչպես հայտնում է The Phuket News-ը, հակակոռուպցիոն օրենքում փոփոխությունները հրապարակվել են հուլիսի 9-ին The Royal Gazette-ում ու ուժի մեջ են մտել հուլիսի 13-ից:

Փոխոփությունների համաձայն՝ կոռուպցիայի մեջ մեղավոր ճանաչված Թաիլանդի, արտասահմանյան պետությունների կամ միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներին սպասվում է 5-20 տարով բանտարկություն ու մոտ 13 հազար դոլար տուգանք:

Առանձին դեպքերում պատիժը կարող է խստացվել՝ մինչև ցմահ ազատազրկում կամ մահապատիժ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031