Իրանն ու «վեցյակը» համաձայնության են եկել. աղբյուր
Իրանն ու «վեցյակը» համաձայնության են եկել միջուկային ծրագրի հարցով, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով իրանցի դիվանագետին:
«Փոխհամաձայնություն է գրանցվել բոլոր հարցերով, մոտ ժամանակներս կողմերը կհայտարարեն արդյունքի մասին»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Ավելի վաղ ԵՄ-ն պաշտոնապես հայտարարել էր Իրանի ու «վեցյակի» ամփոփիչ նիստի հրավիրման մասին Վիեննայում:
Ինչպես հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայությունը, արտգործնախարարների այսօրվա հանդիպումը պետք է վերջակետ դնի Թեհրանի միջուկային ծրագրի հարցով բազմամյա բանակցություններին: