Բաժիններ՝

Օսկար Դե Լա Խոյան պատրաստ է պայքարել Մեյվեզեր-Գոլովկին մենամարտի հաղթողի հետ

2009թ. բռնցքամարտից հեռացած ամերիկացին հայտարարել է իր քամ-բեքի պայմանները:

Դե Լա Խոյան հայտարարել է, որ ռինգ կվերադառնա, երբ տեղի ունենա մենամարտ իր հայրենակից Ֆլոյդ Մեյվեզերի և ղազախստանցի բռնցքամարտիկ Գենադի Գոլովկինի միջև:

Այդ մասին Օսկարը գրել է թվիթերյան իր էջում:

«Իմ վերադարձի միակ սցենարը հանդիսանում է Մեյվեզեր-Գոլովկին մենամարտի անցկացումը սեպտեմբերին, որից հետո ես հաջորդ տարի կհանդիպեմ այդ մրցամարտի հաղթողի հետ»,- հայտարարել է Դե Լա Խոյան:

Գոլովկինը մայիսին հաղթել է ամերիկացի Վիլլի Մոնրոյին և միջին քաշային կարգում պահպանել է չեմպիոնական տիտղոսը IBO, WBA և WBC վարկածներով:

Մեյվեզերը մայիսի երկուսին հաղթել է Մանի Պակիաոյին` կիսամիջին քաշային կարգում պահպանելով տիտղոսները WBA և WBC վարկածներով, ինչպես նաև նվաճել է WBO վարկածով գոտին, որը պատկանում էր նրա մրցակցին:

Դե Լա Խոյան պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել 45 հանդիպում, որոնցից 39-ում հաղթանակ է տարել:

Դեռևս 1994թ. նա 59 կգ քաշային կարգում դարձել է Աշխարհի չեմպիոն WBO վարկածով: Այդ ժամանակվանից նա նվաճել տասը տարբեր գոտիներ` վեց քաշային կարգերում` հաղթելով աշխարհի 17 չեմպիոնների:

Ամերիկացին 1992թ. Բարսելոնայում դարձել է Օլիմպիական չեմպիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս