Բաժիններ՝

Ռուսաստանի ֆուտբոլի միության գործկոմը ելույթ է ունեցել այն բանի օգտին, որ Ֆաբիո Կապելլոն մնա հավաքականի մարզչի պաշտոնում

Ռուսաստանի ֆուտբոլի միության ընդհանուր կարծիքն իտալացի մարզչի օգտին է:

Հերթական նիստի շրջանակներում գործկոմը հանդես եկավ այն բանի համար, որպեսզի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը շարունակի աշխատել իր պաշտոնում:

Այդ մասին Ռուսաստանի ֆուտբոլի միության աղբյուրը հայտնել է ՌԻԱ «Նովոստիին»:

«Ֆաբիո Կապելլոյի հարցի շուրջ այդքան էլ երկար ժամանակ չտրամադրվեց, քանի որ Ռուսաստանի ֆուտբոլի միության գործկոմը չի կարող որոշում կայացնել, նա կարող է միայն հայտնել իր կարծիքը: Ընդհանուր դիտքորոշումն այնպիսին էր, որ գործկոմի բոլոր անդամները գտնում են, որ Կապելլոն պետք է շարունակի իր աշխատանքը: Թե վերջնականում ինչպիսի որոշում կկայացվի, դա արդեն միության ղեկավարության գործն է»,- հայտարարել է գործակալության զրուցակիցը:

Ռուսաստանի ֆուտբոլի միությունը հունիսի 17-ին հայտարարել էր, որ Կապելլոյի` Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու հարցը կքննարկվի միության առաջիկա կոլեգիալ մարմնի նիստի ժամանակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930