Բաժիններ՝

Մոսկվան մի մեծ սխալ է շուտով անելու. փորձագետ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մոսկվան մի մեծ սխալ է շուտով անելու։ Ինքը այնքան է պայքարում մայդանի դեմ, որ ամեն տեղ մայդան է տեսնում։
Այսքանը գիտենք։
Բայց։
Մոսկվան նաև աջակցում է թալանին, մասնավորապես, էներգետիկ կառույցները ունեն Մոսկվայի ուղղակի աջակցությունը, ու իրենց թվում է, որ գերնպատակն այստեղ Բիբիբին աջակցելն է, ու մայդանը քլնգելը։
Մոռանում են, որ թեպետ Պուտինի «հակամայդանական» ռեյտինգը Ռուսաստանում շատ բարձր է, էներգետիկ կառույցների ռեյտինգը շատ ցածր է, ու թալանը ռուսներն էլ են տեսնում։
Ու եթե իրենք այսպես շարունակեն, ապա հակաթալան/հակաէներգետիկ «վարակը» կարող է տեղափոխվել Ռուսաստան ու դառնալ ռուսական խնդիր։
Այս սցենարից խոսափելու միակ ձևը, Բիբինին հետ կանչելն է ու «ՌԱՕ»-ի կողմից խելքը գլխին հայտարարությունն ու գործողությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս