Բաժիններ՝

Մոսկվայի «Դինամոն» բաց կթողնի ևս մեկ Եվրագավաթային մրցաշրջան

Ֆինանսական ֆեյր-փլեյը խախտելու համար ՈւԵՖԱ-ն ավելի է սաստկացրել պատիժը Մոսկվայի «Դինամոյի» նկատմամբ:

ՈւԵՖԱ-ի Ինստանցիայի ակումբների ֆինանսական հսկողության քննչական պալատը հայտարարել է Եվրագավաթների մոտակա (2015-16 թթ.) խաղարկություններին «Դինամոյի» մասնակցության արգելքի մասին:

Ակումբը պատժվել է՝ անվնասաբերության պահանջների, որոնք ամրագրված են ակումբների լիցենզավորման կանոնների 58 և 63 հոդվածներով, և ֆինանսական ֆեյր-փլեյի խախտման համար. հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն որոշում էր կայացրել` արգելել «Դինամոյի» մասնակցությունը Եվրագավաթի 2015-16 թթ. մրցաշրջանին:

Այս մրցաշրջանում Եվրոպայի գավաթում «Դինամոյի» տեղը կգրավի «Ռուբինը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս