ԴԱԻՇ-ը սկսել է թողարկել սեփական արտարժույթ

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը սկսել է թողարկել սեփական դրամներ՝ դինարներ, հայտնում է The Telegraph-ը: Ընդ որում՝ 1 ոսկե դինարը հավասար է 139 դոլարի:

Խմբավորման հատած դրամների առաջին լուսանկարները հայտնվել են սոցցանցերում: Դինարի մի կողմում արաբերենով գրություն է, մյուսում՝ աշխարհի քարտեզը:

Դրամի ևս մեկ տարատեսակ է հացահատիկի պատկերով դրամը, նշում է The Mirror-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ դրամը շրջանառության մեջ կդրվի մոտ ապագայում:

ԴԱԻՇ-ը սեփական դրամ հատելու մտադրության մասին հայտնել էր դեռ անցած տարվա նոյեմբերին: Հաղորդվում էր, որ ծայրահեղականները մտադիր են շրջանառության մեջ մտցնել այն դինարները, որոնք օգտագործվել են վաղ իսլամի ժամանակ: Ինչպես միջնադարում, դրամները հատվելու են ոսկուց ու արծաթից:

Տեսանյութեր

Լրահոս