«Ռեալ Մադրիդը» չի պատրաստվում բաժանվել Ռամոսից
Sky Sports-ի լրագրող և փորձագետ Գիյոմ Բալագեն հայտարարել է, որ Սերխիո Ռամոսը կմնա Մադրիդյան ակումբում:
Չնայած այն բանին, որ մամուլում շշուկների ալիք է բարձրանում Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու հավանական տրանսֆերի մասին, լրագրողը վստահ է, որ Սերխիո Ռամոսը կմնա «Ռեալում»:
«Այս պատմության մեջ ամենակարևորը այն է, որ «Ռեալը» նույնիսկ չի պատրաստվում բանակցություններ վարել այս հարցի շուրջ»,- հայտարարել է Բալագեն:
Բացի դրանից, պաշտպանի գործող համաձայնագրում, որի ժամկետը լրանում է 2017թ., ամրագրված է նահանջի չափը, որը կազմում է 200 մլն եվրո:
Այնուամենայնիվ, ոչինչ չի փոխում այն փաստը, որ «Գալակտիկոսին» անհրաժեշտ է պայմանավորվել պաշտպանի հետ նոր պայմանագրի վերաբերյալ:
Գիյոմը կարծում է, որ նրա հեռանալու պատմությունն ուղիղ կապ ունի այն բանի հետ, որ ֆուտբոլիստը ցանկանում է իր համար ավելի լավ վերաբերմունք, այդ թվում՝ նաև ֆինանսական տեսակետից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը