Հունիսի 15-ին՝ ժամը 2-ին, Արթիկի ոստիկանների ուղեկցությամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արթիկ քաղաքի բնակիչ, 1950 թվականի ծնված Լերման Սեմյոնովն, ում մոտ առկա են եղել ինչպես գանգուղեղային փակ վնասվածք, այնպես էլ այլ խնդիրներ: Տուժածը անցել է ռենտգեն և այլ հետազոտություններ:
«Դպրոցում պետք է կարողանանք մի կարևոր բան ներդնել՝ սովորեցնել երեխաներին սովորել , որովհետև գիտելիքն այնքան արագ է ստեղծվում, օգտագործվում ու մաշվում, որ 12 տարիների ընթացքում անգամ դժվար է մարդուն տալ իր կյանքի ընթացքում անհրաժեշտ գիտելիքների պաշարը: Պետք է տալ մտածելու ունակություն, տալ բազային գիտելիքներ, տալ ունակություն տեղեկատվական հոսքերի հետ ինքնուրույն աշխատանքի համար»,- ասաց Ա.Աշոտյանը:
Հունիսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Էյջի Տագուչիին:
Հունիսի 16-ին, ժամը 02.13-ին տեղեկությում է ստացվել, որ այրվում են Շիրակի մարզի Փանիկ գյուղի 1-ին փողոցի 4-րդ փակուղու տներից մեկի անասնագոմերը:
«Նա 3 ամիս կոմայի մեջ էր, մենք պարզապես չէինք ասում: Ամենայն հավանականությամբ, կհուղարկավորենք Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը»,-ասել է նա:
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 12-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) գլխավոր քարտուղար, գործառնությունների հարցերով տնօրեն Կլաուս Տրոմելի հետ:
Այսօր Աժ արտահերթ նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին դրույթները, որն, ըստ նրա վերաբաշխում է լիազորութունները ոլորտը կարգավորղ լիազորված մարմինների միջև: Նա նշեց, թե արդիականացվում է նաև առևտրային օդային հաղորդագրությունների բնագավառը, մասնակիցներին թույլտվությունների տրամադրման կարգը, ապահովում է թափանցիկությունը և միջազգային նորմերին համապատասխանությունը:
Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի դիմումը բավարարվել է։ 168.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ նրանք պատիժը կկրեն կիսափակ ռեժիմով՝ խցային պայմաններում։
Գերմանիայում մահացել է մերձավորարևելյան շնչառական համախտանիշով (MERS) վարակված առաջին հիվանդը՝ 65-ամյա մի տղամարդ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Չեխական ավիաուղիներ» ընկերության ներկայացուցիչները հունիսի 22-ին կժամանեն Երևան՝ բանակցելու չվերթները վերականգնելու հարցը: Այս մասին այսօր Աժ-ում «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Կահիրե իքրեական դատարանը այսօր Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին դատապարտել է ցմահ բանտարկության այլ պետության օգտին լրտեսություն անելու մեղադրանքով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավորների ընտրության հանձնաժողովը մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 9-10-ը Փարիզում կայացած նիստի ժամանակ Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանին երաշխավորել է Եվրադատարանում Հայաստանի դատավորի պաշտոնում:
Զոհերի հետ կապված պաշտոնական տեղեկությունը այս փուլում անփոփոխ է մնում: Ջրհեղեղի հետևանքով մահացել է 15 քաղաքացի: Նրանք բոլորն էլ նույնականացվել են:
168.am-ի հետ զրույցում Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը փորձեց պարզաբանել, թե ինչ ընթացակարգով կարող են փոփոխություններ մտցվել զեկույցի ձևակերպումներում:
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը կարծում է՝ եթե զանգվածները դուրս են գալիս փողոց, ու չկան նրանց առաջնորդող քաղաքական կուսակցություններ, նշանակում է, որ այդ կուսակցություններին պետք չեն այդ ընտրազանգվածները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետը, խոսելով այն մասին, թե ինչու քաղաքական կուսակցությունները չեն առաջնորդում ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման քաղաքացիական շարժումը, ասաց, թե կուսակցությունները հասկանում են, որ ընտրություններին իրենք ձայներ են շահելու ոչ ընտրազանգվածների շնորհիվ, այլ Կրեմլի:
Մենք միշտ կրկնում էինք, որ երջանկությունը սիրում է լռություն: Ես հավատարիմ եմ մնում այդ խոսքերին, քանի որ Ժաննան ինձ համար մնում է բացարձակ, մաքուր, անկրկնելի երջանկություն:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է բրիտանական «Լիդիան Ինթերնեյշնլ»՝ Ամուլսարի ծրագիրն իրականացնող ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնին:
«Վերջին 5 ամիսներին Ժաննայի վիճակը վատացել էր, հաճախ էր կորցնում գիտակցությունը, նրանից հրաժարվել էին բոլոր բժիշկները: Նրան խնամում էինք միայն ես ու մայրս, սակայն դեղերի ընդունումով մայրս էր զբաղվում, ոչ ոքի չէր վստահում, ամեն ինչ ինքն էր անում»:
Մեզ հասած ստույգ տեղեկություններով` Ադրբեջանի կրթության և գիտության նախարարությունը Հայաստանի հավաքականի` քիմիայի օլիմպիադային մասնակցության հարցի քննարկումը պաշտոնապես շաղկապում է Եվրոպական օլիմպիական խաղերի ավարտի հետ:
«Մենք այդ մասով պարտականություններ ունենք ԵԱՀԿ-ի առաջ: Համարեք, որ մենք հրավիրել ենք ձեր դիտորդներին, ում դուք անհրաժեշտ եք համարում ուղարկել այստեղ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան` Ն.Գ. պարոն Ռայներ Մորելի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Հայաստանի Հանրապետությունը, կարևորելով աշակերտների մասնակցությունը միջազգային առարկայական օլիմպիադաներին, պատրաստակամություն էր հայտնել մասնակցել հուլիսի 20-29-ը Բաքվում կայանալիք Քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային:
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց Հայաստանում «Երկրաջերմային հետախուզական հորատման ծրագրի» (ԵՀՀԾ) համար 8,55 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի հատկացումը։
«Վաղը Ամերիկայի համար կլինի իսկապես մեծագույն օր: Դարձնենք Ամերիկան դարձյալ մեծագույն»:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երկրի խորհրդարանի արտահերթ նիստ է հրավիրում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը շատ դրական է գնահատում Մովսես Հակոբյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում նշանակելը: Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում Մ.Գրիգորյանը հայտարարեց, թե ՀՀ-ում կա մի պաշտպանության նախարարություն, որը երկու տեղում էլ՝ Հայաստանում ու Արցախում, «կուռացիա» է անում:
Հռոմի պապ Ֆրանցիոսկոսն ընդունել է ԱՄՆ-ում կաթոլիկ արքեպիսկոպոսներից մեկի հրաժարականը: Վերջինիս հետ միասին կամավոր հեռացել է նաև նրա օգնականը՝ Լի Պիշեն, գրում է New York Times-ը:
ԱԺ պատգամավոր, ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը չի հրապարակում ՄԻԵԴ-ում ՀՀ-ի նոր դատավորի անունը: 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ հանձնաժողովի նիստերը գաղտնի են ընթանում՝ թե՛ քվեարկությունները, թե՛ ընթացակարգը, թե՛ քննարկումների փուլն ամբողջությամբ գաղտնի է:
Գեոթիմը 2011թվականից համագործակցում է Հայաստանի շախմատիֆ ֆեդերացիայի հետ՝ աջակցելով այս մրցաշարի անցկացմանը:
Հաղորդվում է, որ Թովուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկում ինքնասպան է եղել Թափդիգով ազգանունով մի զինվոր: Ընդ որում՝ ինքնասպանության փաստով հանգամանքների փաստով տեղեկություն չկա, սակայն նշվում է, որ նա ծառայակիցների կողմից ճնշումների է ենթարկվել: