Բաժիններ՝

Թբիլիսիում ջրհեղեղին զոհ է գնացել 15 քաղաքացի. Ջանելիձե

Վրաստանի Ազգային անվտանգության ու ճգնաժամերի կառավարման խորհրդի տեղեկություններով՝ ջրհեղեղի պատճառով մահացած 15 քաղաքացիների մարմինները նույնականացվել են: Այս մասին հայտարարել է խորհրդի քարտուղար Մինդիա Ջանելիձեն այսօր կայացած մամլո ասուլիսում: Նրա խոսքով՝ անհետ կորած է համարվում 7 մարդ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Զոհերի հետ կապված պաշտոնական տեղեկությունը այս փուլում անփոփոխ է մնում: Ջրհեղեղի հետևանքով մահացել է 15 քաղաքացի: Նրանք բոլորն էլ նույնականացվել են:

Անհետ կորած է համարվում 7 քաղաքացի: Ակտիվ ռեժիմում կատարվում են որոնողական աշխատանքներ: Տուժածներին տեղափոխել են Թբիլիսիի տարբեր բժշկական հաստատություններ, նրանց վիճակը կայուն է, կյանքին ոչինչ չի սպառնում»,-հայտարարել է Ջանելիձեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930