Բաժիններ՝

Սեքս սկանդալի ֆոնին Հռոմի պապն ընդունել է ԱՄՆ-ում արքեպիսկոպոսներից մեկի հրաժարականը

Հռոմի պապ Ֆրանցիոսկոսն ընդունել է ԱՄՆ-ում կաթոլիկ արքեպիսկոպոսներից մեկի հրաժարականը: Վերջինիս հետ միասին կամավոր հեռացել է նաև նրա օգնականը՝ Լի Պիշեն, գրում է New York Times-ը:

Հռոմի պապն ընդունել է Սենտ-Փոլի ու Մինեապոլիսի արքեպիսկոպոս Ջոն Նիենստեդի հրաժարականը: Իր պաշտոնը արքեպիսկոպոսը որոշել էր թողնել ծագած սեքսուալ սկանդալի ֆոնին:

Մինեսոտա նահանգում դատախազությունը քրեական գործ էր հարուցել այն բանի կապակցությամբ, որ կաթոլիկ թեմըը նշանակություն չի տվել այն փաստին, որ հոգևոր սպասավորներից մեկին մեղադրել են սեքսուալ հանցագործությունների մեջ:
Թեմի ղեկավարի պարտականությունները կկատարի Նյուարքի արքեպիսկոպոսի օգնականը:

Նմանատիպ մեղադրանքների պատճառով ԱՄՆ-ում վերջին 10 տարում հրաժարական է ներկայացրել ավելի քան մեկուկես տասնյակ եպիսկոպոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս