Բաժիններ՝

Ադրբեջանում երկու զինծառայող ինքնասպանություն է գործել

Ադրբեջանական «Ազադլըղ» թերթի կայքը հայտնում է ադրբեջանական բանակի երկու զինվորի մահվան մասին:

Հաղորդվում է, որ Թովուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկում ինքնասպան է եղել Թափդիգով ազգանունով մի զինվոր: Ընդ որում՝ ինքնասպանության փաստով հանգամանքների փաստով տեղեկություն չկա, սակայն նշվում է, որ նա ծառայակիցների կողմից ճնշումների է ենթարկվել:

Զինծառայողը ծնունդով եղել է Աղդաշի շրջանից ու վերջերս էր զորամաս վերադարձել արձակուրդից հետո:

Ադրբեջանի մյուս զորամասերից մեկում էլ զինծառայողը ինքնասպան է եղել կախվելու միջոցով, նրա անունն ու ազգանունը չեն հաղորդվում: Ինքնասպանության պատճառ է նշվում նրա հանդեպ գործած ֆիզիկական բռնությունը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանություններ չի տվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930