Բաժիններ՝

Միլիարդատեր Դոնալդ Թրամփն այսօր կհայտարարի ԱՄՆ նախագահական քարոզարշավին մասնակցելու մասին

Ամերիկացի միլիարդատեր, հանրապետական Դոնալդ Թրամփն այսօր կհայտարարի 2016թ. ԱՄՆ նախագահական քարոզարշավին մասնակցելու ցանկության մասին, հայտնում է Associated Press-ը:

Սպասվում է, որ համապատասխան հայտարարությամբ ամերիկացի գործարարը հանդես կգա Նյու Յորքի ժամանակով ժ. 11:00-ին Թրամփ-թաուեր երկրնաքերում:

«Վաղը Ամերիկայի համար կլինի իսկապես մեծագույն օր: Դարձնենք Ամերիկան դարձյալ մեծագույն»,-նախօրեին իր Twitter-ում գրել է Թրամփը:

Բազմաթիվ հետևորդներ արդեն նրան հաջողություն են մաղթել ու հայտնել իրենց աջակցությունը:

Երեկ նա իր Instagram-ում հրապարակել էր Ջորջ Բուշ-Կրտեսերի ու Ջեբ Բուշի լուսանկարը, ով ցանկություն է հայտնել մասնակցելու ԱՄՆ նախագահական ընտրություններին:
«Մի՞թե մեզ իսկապես ևս մեկ Բուշ է պետք Սպիտակ տանը: Նրանք արդեն մեզ հերիք են»,-գրել էր միլիարդատերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս