Լիբոր Շպիմրը մի քանի անգամ եղել է Հայաստանում ու Արցախում, բազմիցս ելույթներ է ունեցել Սլովակիայի հեռուստատեսությամբ՝ ի պաշտպանություն Արցախի, հեղինակել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հոդվածներ։
«Քթի, ճակատային շրջանի սալջարդ, արյունազեղում» ախտորոշմամբ կինը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, սակայն հրաժարվել է դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց:
Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի 29-րդ նստաշրջանում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնը կոչ է արել մի շարք հետխորհրդային երկրների չհետապնդել հասարակական կազմակերպություններին ու քաղաքացիական ակտիվիստներին:
Հունիսի 14-ին, ժամը 12.55-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նոր Նորքի շուկայի մոտ կռիվ է:
Հունիսի 16-ին ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը և Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը ստորագրել են «2014թ. համար «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև ֆինանսական համագործակցության մասին» hամաձայնագիրը:
Չնայած Թիֆլիսում տեղի ունեցող ջրհեղեղին, ՈւԵՖԱ-ն չի պատրաստվում տեղափոխել Եվրոպայի Սուպերգավաթի խաղը:
«Ես կենտրոնացնում եմ իմ ուժերն այն բանի վրա, որ օգնեմ Հունաստանին ու կառույցներին գտնել որոշում: Ես պատրաստ եմ անել ամեն ինչ, որ Հունաստանը մնա եվրոգոտում, ու այս օրերին շատ ուժ եմ գործադրում այդ խնդրի վրա»,- ասել է Մերկելը:
«Բանանցի» մամուլի քարտուղարությունը հաղորդում է, որ «Բանանցի» գլխավոր մարզիչ Ժոլտ Հորնյակը պայմանագրի ավարտից հետո հեռացել է երևանյան ակումբից:
Այսօր Ազգային պատկերասրահի նորանշանակ տնօրեն Արման Ծատուրյանը Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի ուղեկցությամբ ներկայացել է նոր աշխատակազմին:
«L’Equipe»-ը տեղեկացնում է, որ Բիլբաոյի «Ատլետիկի» պաշտպան Անդոնի Իրաոլան կարիերան կշարունակի ԱՄՆ-ում՝ «Նյու Յորք Սիթիում»:
Տարոն Մարգարյանը զրուցել է բնակիչների հետ, լսել առաջադրվող խնդիրներն ու տեղում մեկ անգամ ևս պատասխանատուներին հանձնարարել է հաշվի առնել բնակիչների առաջարկներն ու նրանց ևս մասնակից դարձնել վարչական շրջանում իրականացվող ծրագրերին:
Առանձնակի կարևորելով աշխատանքների իրականացումը՝ մանկապարտեզի տնօրենն ու աշխատակիցները նշել են, որ նախակրթարանը երբևէ նորոգման չէր ենթարկվել, ինչի անհրաժեշտությունը շատ էր զգացվում: Նրանք նաև մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների գոհունակությունն են փոխանցել քաղաքապետին՝ նախակրթարանների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար՝ ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերն իսկապես բազմաբնույթ են ու ծավալուն:
ՀԷՑ-ն այս առանձնատան համար վճարում է ամսական 1 միլիոն 110 հազար դրամ, և այդ գումարն ամբողջությամբ ներառված է եղել էլեկտրաէներգիայի սակագնում:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ վնասը, որը ջրհեղեղը հասցրել է Թբիլիսիին, կարող է հասնել 100 մլն լարիի (շուրջ 45 մլն դոլար), հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շրջանակներում հիմնադրամներին փոխանցված գումարները մինչև հուլիսի 1-ը կփոխանցվեն այն քաղաքացիներին, որոնք դիմել էին՝ համակարգում չներառվելու համար:
Երևան քաղաքի զարգացման 2015 թվականի ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում ընթացքի մեջ են նաև մանկապարտեզների նորոգման աշխատանքները: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է թիվ 162 մանկապարտեզ, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին:
ՀՀ Արարատի մարզի դատախազի զեկուցագրի համաձայն` ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության Մասիսի բաժնի պաշտոնատար անձինք կատարել են պաշտոնեական կեղծիք:
ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ում տեղի ունեցած գողության ու չարաշահումների վերաբերյալ տարածված տեղեկությունների առթիվ պաշտոնական հարցում էր ուղղել ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ե. Զախարյանին՝ պահանջելով ստանալ «ՀԷՑ»-ից մի շարք կոնկրետ տվյալներ, որոնց հրապարակումը կապացուցեր գողության և չարաշահումների հանգամանքը:
Թբիլիսիում ջրհեղեղից տուժած շրջաններում տարհանում է հայտարարվել, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց, որ օրենսգրքով նախատեսվում է, որ աշխատանքային գրքույկները դուրս են գալիս շրջանառությունից, և մինչև 2017թ. մարդկանց ձեռքին եղած աշխատանքային գրքույկները պետք է հավաքվեն մի տեղում, ստեղծվի բազա, որից հետո հրաժարվեն գրքույկներից, իսկ պետությունը պարտավոր կլինի աշխատանքային պատմությունը պահպանել:
Հոպոպը Սդղի գյոլում գտնվող` Սուրիկ Խաչատրյանին պատկանող ամառանոցային համալիրի «նայողն» է, և դեպքը կատարվել է նրա անմիջական «վերահսկողությամբ»:
Ոստիկանության Սևանի բաժին ահազանգած 1950 թ. ծնված Ռուդիկ Ս.-ն հայտնել է, որ քաղաքային թիվ 1 հանրային լողափի ափամերձ ջրային հատվածում ատրճանակի նմանվող զենք կա:
ՀՀ ԱՆ Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ծանոթացավ կենտրոնում իրականացվող բարեփոխումներին:
Հունիսի 16-ին հանրապետության հարավային հատվածներից մեկում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դաշտային պայմաններում անց է կացրել արտագնա խորհրդակցություն՝ նվիրված բերքահավաքի ընթացքին:
Հունիսի 17-18-ին շրջանների զգալի մասում, 19-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ: 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Գյումրեցի Սեդա Թութխալյանը սպորտային մարմնամարզության կանանց Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է Բաքվի առաջին Եվրոպական մարզական խաղերի թիմային չեմպիոն, գրում է mk.ru-ն:
Մեզ ներկայացված է ընդամենը մի լուսանկար, առանց գծագրի, առանց տեքստային մասի, որտեղ երևում է, որ հին օդանավակայանից պահված է միայն միջուկային հատվածը՝ աշտարակը, իսկ օղակային և ճանապարհային հատվածը քանդվում է:
Հունիսի 22-25-ը Ստրասբուրգում տեղի կունենա ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, քննարկվելիք հարցերի թվում է լինելու նաև Մոնիթորինգային կոմիտեի զեկուցողների «Ադրբեջանում դեմոկրատական ինտիտուտների գործունեության մասին» զեկույցը: contact.az-ի տեղեկացմամբ՝ զեկույցի քննարկումը տեղի կունենա հունիսի 23-ին:
ԼՂՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության կողմից պարզվել է, որ Շուշի քաղաքում առևտրի համար չնախատեսված, հակասանիտարական պայմաններում և առանց համապատասխան անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի իրականացվել է մսամթերքի բակային վաճառք։
Հունիսի 16-ին, ժամը 00.08-ին տեղեկություն է ստացվել, որ Նոյեմբերան – Կողբ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: