Բաժիններ՝

Կյանքի վերջին ամիսներին բժիշկները հրաժարվել էին Ժաննա Ֆրիսկեից

Բժիշկներն ու Ժաննա Ֆրիսկեին խնամող կինը հրաժարվել էին երգչուհուց նրա մահից մի քանի ամիս առաջ: Այս մասին LifeNews-ին պատմել է Ժաննայի քույրը՝ Նատալյան:

Նրա խոսքով՝ բժիշկները Ժաննայի վիճակի զգալի վատթարացում գրանցել էին կես տարի առաջ ու հաշտվել, որ այլևս չեն կարող նրան օգնել:

«Վերջին 5 ամիսներին Ժաննայի վիճակը վատացել էր, հաճախ էր կորցնում գիտակցությունը, նրանից հրաժարվել էին բոլոր բժիշկները: Նրան խնամում էինք միայն ես ու մայրս, սակայն դեղերի ընդունումով մայրս էր զբաղվում, ոչ ոքի չէր վստահում, ամեն ինչ ինքն էր անում»,-պատմել է Նատալյան:

Նրա խոսքով՝ վերջիններից մեկը, ով բառացիորեն փախել է մահացող երգչուհուց, եղել է նրան խնամողը, ում Ֆրիսկեներին խորհուրդ էր տվել Մոսկվայի հիվանդանոցներից մեկը:

«Նա հիանալի, զգայուն կին էր թվում, սակայն տանը ընդամենը 1 գիշեր մնալուց հետո պարզապես հեռացավ: Ընդ որում՝ Ժաննային մենակ թողեց: Մայրս տեսավ դա, երբ Ժաննան դեմքով բարձի վրա էր ու քիչ էր մնում՝ խեղդվեր»,-պատմում է երգչուհու քույրը:

Հիշեցնենք, որ 40-ամյա երգչուհին մահացել է երեկ գլխուղեղի քաղցկեղի հետևանքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս