Վրաստանում ՀՀ դեսպանության ճշտված տվյալներով Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել են Վրաստանի քաղաքացի հանդեսացող երեք հայեր:
«Թալիբան» աֆղանական շարժման առավել ամենավտանգավոր դաշտային հրամանատարներից մեկը՝ Միր Ահմադ Գուլ Հաշմին սպանվել է Պակիստանի հյուսիս-արևմուտքում՝ Փեշավար նահանգում, հայտնում է Express Tribune-ը՝ վկայակոչելով թալիբների ներկայացուցիչ Զաբուիլլա Մուջահիդին:
Հունիսի 13-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Աշտարակ քաղաքում վիճաբանություն է տեղի ունեցել:
Հունիսի 15-ին Գրինվիչի ժամանակով (UTC) 02:26-ին տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ՝ Մերկուրիի ծածկումը Լուսնի կողմից։ Ծածկումը (լատիներեն` օկուլտացիա) աստղագիտական այն երևույթն է, երբ մեկ երկնային մարմին անցնում է մեկ այլ երկնային մարմնի առջևից, և, քանի որ Լուսնի սկավառակի անկյունային չափը տասնյակ և հարյուրավոր անգամ մեծ է մոլորակների սկավառակներից, ավելի հաճախ տարբեր մոլորակների ծածկումներ կարելի է դիտել Լուսնի կողմից։
Թբիլիսիի կենտրոնում՝ Մելիքաշվիլի փողոցի ու Ճավճավաձե պողոտայի ճանապարհի մի հատվածը փլուզվել է, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
Այսօր Ազգային ժողովը՝ ՀՀ կառավարության առաջարկով, գումարել է արտահերթ նստաշրջան: Նախքան օրակարգին անցնելը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցություն հայտնեց Վրաստանում տեղի ունեցած ջրհեղեղի ու դրա զոհերի կապակացությամբ:
«Ֆիլմերը տարբեր էին, այս տարի շատ հետաքրքիր ծրագիր էր: Իսկ եթե կգտնվեն այնպիսիք, որ կմտածեն, թե մենք ճիշտ չենք վարվել, ապա ողջ պատասխանատվությունը ես եմ ստանձնում»:
168.am-ի հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանություն:
ԵԱՀԿ-ի ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը կոչ է արել տարբեր երկրների կառավարություններին կասեցնել մանիպուլյացիաները ԶԼՄ-ներում՝ կախված Ուկրաինայում կոնֆլիկտի լուսաբանման հետ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Միջազգային հարթակում ամեն ինչ ավելի պարզ դարձավ այն ժամանակ, երբ «Washington Post»-ը ծավալուն անդրադարձ կատարեց Շահենի քայլին և մեկնաբանեց իրավիճակը: Washingtonpost.com-ը գրում է. դեպքից հետո հայտնի դարձավ, որ խաղադաշտ վազած տղան Շահեն Հարությունյանն է, ում նպատակը բնավ հայտնի ֆուտբոլիստներին մոտիկից տեսնելը չէր:
Ինչպես 168.am-ին հայտնեց Եղիկ Ջերեջյանը, այն, որ ակադեմիական մակարդակով անդրադարձ է կատարվում «Քսան կախաղաններին», վկայում է այն մասին, որ հայ պատմագիտական միտքն արդեն շարժվում է տեղից, չնայած, ըստ մեր զրուցակցի, դեռևս շատ շուտ է ասել, թե հայ հասարակությունը մեծ հաշվով ծանոթ է հայոց պատմության կարևորագույն այս դեպքին, որը, ըստ մեր զրուցակցի, «անմահացրեց քսան հոգու, որոնք իրենց ժամանակաշրջանում փայլեցին աննախադեպ հերոսությամբ»:
Վրաստանում ՀՀ դեսպանությունը ճշտում է Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքով զոհված հայազգի քաղաքացիների մասին տեղեկությունները։
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքվում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զույթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ «Արաբկիր» բ/կ-ում մահացած 2.5-ամյա Լիա Միսակյանի գործով ամբաստանյալները մեղավոր ճանաչվեցին։ Ամբաստանյալներ Լիլիթ Վարդանյանն ու Զարինե Այվազյանը մեղավոր ճանաչվեցին առաջադրված մեղադրանքներում:
Սպանվել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի «Սևերսկի» զորամասի զինծառայող Իվան Նովիկովը:
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Facebook-յան իր էջում շնորհակալություն է հայտնել Հայ իրավաբանական միությանը (Armenian Bar Association) իր հոր՝ հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի հիշատակը հարգելու համար: Աստղը նաև մի քանի լուսանկար է տեղադրել իր էջում:
Այսօր` հունիսի 15-ին, Գյումրի քաղաքում` Մայր Հայաստան արձանի հարևանությամբ գտնվող տարածքում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի:
Վրաստանի կառավարության հրամանով՝ հունիսի 15-ը Թբիլիսիում ոչ աշխատանքային օր է հայտարարվել: Այս մասին որոշում է կայացրել Վրաստանի կառավարությունը, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
Հունիսի 15-ին, ժամը 05.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին «Շանգրիլա» խաղատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
ԱՄՆ Պետդեպարտամենտը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված այն բանի հետ, որ Ադրբեջանը թույլատրել է երկրից հեռանալ շուրջ 10 ամիս Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը ապաստանած իրավապաշտպան Էմին Հուսեյնովին, հայտնում է contact.az-ը:
Ինչպես տեղեկացրել էինք՝ անցած գիշեր տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։
Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղու թիվ 2 շենքին հարակից ավտոտնակների մոտ ընկույզի ծառի տակ տղամարդու դի կա:
Օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ տարածք է մեկնել նաև ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, այնտեղ էր նաև գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը: Աղբյուրի հաղորդմամբ` շատ մեծ դժվարությամբ է հաջողվել մարել կրակը, քանի որ ուժեղ քամու առկայությունը խանգարել է հրդեհաշիջման աշխատանքներին:
«Այսօր ժամը 11-ին Սուրբ Էջմիածնին կից գործող «Հայարտանը» պետք է հավաքվեն հայեր, որպեսզի որպես կամավորների գան փրկարարներին օգնելու»:
Նյութական վնասը, որը տարերային աղետը հասցրել էր Թբիլիսիին, կազմում է մոտավորապես 40 մլն լարիի վնաս:
Վրաստանը կարող է ինքնուրույն հաղթահարել ջրհեղեղի հետևանքները, երեկ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
ՀՀ ՏԿ և ԱԻն ՃԿԱ կենտրոնից կապ է հաստատավել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնեցին, որ կա ութ զոհ, որոնցից մեկը փրկարար է, ութ անհայտ կորած, տուժածների թիվը ճշտվում է, մայրաքաղաք Թբիլիսիի որոշ ճանապարհներ փակ են, իրականացվում են մաքրման աշխատանքներ:
«Քաղաքացի» միությունը ուսումնասիրում է ստեղծված իրավիճակն ու աշխատում է քաղաքին օգնելու կոնկրետ պլանի վրա ու կանի ամեն ինչ տուժածներին օգնելու համար: Միությունը նաև պատրաստակամություն է հայտնում օգնել մայրաքաղաքին նոր կենդանաբանական այգու կառուցման հարցում»:
Հունիսի 14-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 9-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհ և տուժածներ. անհարժեշտ է փրկարարների օգնությունը:
Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքների վերացման հարցում օգնություն ցուցաբերելու մասին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: