Քաշաթաղի շրջանում նորից հրդեհ է բռնկվել. վնասի չափերը ճշտվում են

Հունիսի 14-ին, կեսօրին, Քաշաթաղի շրջանի Թովմասարի տարածքում նորից հրդեհ է բռնկվել:

Այս մասին «Արցախպրես»-ին Թովմասարից հայտնեց Քաշաթաղի շրջվարչակազմի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանը: Մի քանի մետր բարձրության հասնող կրակի դեմ պայքարել են շրջանի հարավային և հյուսիսային թևերի բնակիչները և արտակարգ իրավիճակների աշխատակիցները:

Օրվա ընթացքում արդեն երկրորդ անգամ տարածք է մեկնել նաև ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, այնտեղ էր նաև գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը: Աղբյուրի հաղորդմամբ` շատ մեծ դժվարությամբ է հաջողվել մարել կրակը, քանի որ ուժեղ քամու առկայությունը խանգարել է հրդեհաշիջման աշխատանքներին:

Հրդեհը վնաս է հասցրել ցորենի ու գարու ցանքատարածություններին, վնասի չափերը ճշտվում են: Զոհրաբ Ըռքոյանի հավաստմամբ, բարեբախտաբար, վնասի չափերը մեծ չեն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930