Բաժիններ՝

Քիմ Քարդաշյանը հոր հիշատակը հարգելու համար շնորհակալություն է հայտնել Հայ փաստաբանների միությանը

Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Facebook-յան իր էջում շնորհակալություն է հայտնել Հայ իրավաբանական միությանը (Armenian Bar Association) իր հոր՝ հայտնի փաստաբան Ռոբերտ Քարդաշյանի հիշատակը հարգելու համար: Աստղը նաև մի քանի լուսանկար է տեղադրել իր էջում:

Լուսանկարներից դատելով՝ պարզ չէ, թե խոսքը ինչ միջոցառման մասին է: Դրանցիցի մեկում Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քորթնիի ու միության անդամներից մեկի հետ է, իսկ մյուսում՝ Քորթնիի ու զարմուհիների, որոնց հետ ապրիլին եկել էր Հայաստան:
Քիմը լուսանկարին կից գրառման մեջ շնորհակալություն է հայտնել իր հորաքույրներին, հորեղբայրներին ու զարմուհիներին, ովքեր իր հետ ներկա են գտնվել Հայ իրավաբանական միության կազմակերպած միջոցառմանը:

kim qim

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս