Բաժիններ՝

Պատահար՝ «Շանգրիլա» խաղատան մոտ

Հունիսի 15-ին, ժամը 05.29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին «Շանգրիլա» խաղատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է որ Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին «Լիլիթ-Սյուզի» ՍՊԸ-ին պատկանող «Ֆորդ» մակնիշի 34 MD 859 պ/հ (վարորդ Վ.Մ. ծնվ. 1986թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և կողաշրջվել. տուժածներ չկան:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս