Բաժիններ՝

Վրաստանը կարող է ինքնուրույն հաղթահարել ջրհեղեղի հետևանքները. Ղարիբաշվիլի

Վրաստանը կարող է ինքնուրույն հաղթահարել ջրհեղեղի հետևանքները, երեկ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Նա նշել է, որ չնայած Լատվիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի ու Ուկրաինայի օգնություն ցուցաբերելու առաջարկին, ներկայում արտակարգ իրավիճակների ծառայությունների կողմից օգնություն ցուցաբերելու կարիք չկա, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:

Վերջինս նաև նշել է, որ չնայած Վրաստանն ունի տեխնիկա ու ռեսուրսներ աղետի հետևանքների հաղթահարման համար, երկրին կարող է «անհրաժեշտ լինել արտասահմանյան դոնորների ֆինանսական օգնությունը»:
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում հայտարարվել է սգո օր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930