Բաժիններ՝

Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը պատրաստ է օգնել Վրաստանին հաղթահարել աղետի հետևանքները. դեսպանություն

Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարել է Թբիլիսիում ջրհեղեղի հետևանքների վերացման հարցում օգնություն ցուցաբերելու մասին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«ԱՄՆ դեսպանությունը ցավակցում է նրանց, ում առնչվել է Թբիլիսիի ջրհեղեղը: Ցավում ենք 12 մարդու մահվան կապակցությամբ»,-ասվում է Վրաստանում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ:

Դեսպան Ռիչարդ Նորլանդը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հետ ու հաստատել օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին, ասվում է հաղորդագրության մեջ:

Կիրակի Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով մահացել է 12 մարդ, տուժել է 266 մարդ, ևս 37 մարդ գտնվում է հիվանդանոցներում, նրանցից 3-ի վիճակը ծանր է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս