ԱՄՆ Պետդեպն Ադրբեջանին կոչ է արել ազատել Լեյլա ու Արիֆ Յունուսներին
ԱՄՆ Պետդեպարտամենտը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված այն բանի հետ, որ Ադրբեջանը թույլատրել է երկրից հեռանալ շուրջ 10 ամիս Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանը ապաստանած իրավապաշտպան Էմին Հուսեյնովին, հայտնում է contact.az-ը:
«ԱՄՆ-ը ողջունում է Ադրբեջանի կառավարության որոշումը՝ թույլատրել Էմին Հուսեյնովին հանգիստ հեռանալ Ադրբեջանից:
Հուսեյնովը՝ որպես փախստական, թաքնվում էր Շվեյցարիայի դեսպանությունում անցած տարվա օգոստոսից՝ վախենալով կալանավորվելուց: Նա ազատ մամուլի ակտիվ առաջամարտիկ էր ու տեղի «Թղթակիցների անվտանգության ու ազատության ինստիտուտ» ՀԿ-ի ղեկավարը:
Մենք ողջունում ենք այդ քայլը, որը համընկավ Բաքվում Եվրոպական խաղերն սկսելու հետ ու կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը այդ բարի կամքի դրսևորումը տարածել նաև իրենց քաղաքացիական ակտիվությունից տուժած այլ անձանց, ներառյալ՝ Լեյլա ու Արիֆ Յունուսների ու Ինթիգամ Ալիևի վրա, ում առողջական վիճակը շարունակում է վատանալ»,-ասված է ԱՄՆ պետդեպի հայտարարության մեջ: