Բաժիններ՝

Թբիլիսիում այսօր ոչ աշխատանքային օր է հայտարարվել

Վրաստանի կառավարության հրամանով՝ հունիսի 15-ը Թբիլիսիում ոչ աշխատանքային օր է հայտարարվել: Այս մասին որոշում է կայացրել Վրաստանի կառավարությունը, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:

Վրաստանի կառավարության տեղեկություններով՝ հրամանը վերաբերում է միայն մայրաքաղաքին ու չի վերաբերելու այն պետական կառույցներին, որոնք զբաղվում են աղետի հետևանքների վերացման միջոցառումներով:

Հունիսի 15-ն աշխատանքային կլինի Վրաստանի արտակարգ շտաբի, ՆԳՆ-ի, առողջապահության ու ֆինանսների նախարարությունների, Թբիլիսիի քաղաքապետարանի, երկրի ազգային բանկի ու կոմերցիոն բանկերի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս