Բաժիններ՝

Իվանիշվիլին պատրաստ է օգնել Թբիլիսիի նոր կենդանաբանական այգու կառուցման հարցում

Վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին իր ցավակցություններն է հայտնել ջրհեղեղի հետևանքով մահացած զոհերի ընտանիքներին ու ցանկություն հայտնել օգնել քաղաքին նոր կենդանաբանական այգու շինարարության հարցում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Բիձինա Իվանիշվիլին սգում է Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության առնչությամբ ու ցավակցում է զոհերի ընտանիքներին:

«Քաղաքացի» միությունը ուսումնասիրում է ստեղծված իրավիճակն ու աշխատում է քաղաքին օգնելու կոնկրետ պլանի վրա ու կանի ամեն ինչ տուժածներին օգնելու համար: Միությունը նաև պատրաստակամություն է հայտնում օգնել մայրաքաղաքին նոր կենդանաբանական այգու կառուցման հարցում»,-ասվում է Իվանիշվիլիի ստեղծած հասարակական կազմակերպության տարածած հաղորդագրությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Պակիստանը Հնդկաստանի հետ բանակցությունների անցկացման դեպքում պատրաստ է քննարկել երեք հիմնական հարց, դրանց թվում՝ Քաշմիրը, սահմանային ահաբեկչությունը և Ինդոս գետի ջրերի համատեղ օգտագործումը Geo News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը։ «Հնդկաստանի հետ մեր հարաբերություններում երեք հիմնական խնդիր ունենք՝ Քաշմիր, ահաբեկչություն և ջուր։ Դրանք գոյություն ունեն վերջին 76 տարիների ընթացքում։ Պակիստանն ահաբեկչության ամենամեծ զոհն է, և այս խնդիրը պետք է լուծվի, ինչպես նաև Քաշմիրի խնդիրը, որի շուրջ Պակիստանն ու Հնդկաստանը երեք անգամ պատերազմել են միմյանց դեմ,-հայտարարել է նախարարը։ -Այս տարածքի հարցը պետք է ներառվի պակիստանա-հնդկական բանակցությունների օրակարգում»։ ԸստԱսիֆի՝ Հնդկաստանի հետ Ինդոս գետի ջրերի օգտագործման վերաբերյալ վեճը կարգավորվել է 1960 թվականին պայմանագրով, որի գործողությունը Նյու Դելիի միակողմանի որոշմամբ չի կարող կասեցվել։ «Հնդկաստանի հետ մայիսի 10-ին կնքված հրադադարի համաձայնագիրը մեզ համար դիվանագիտական ​​հաղթանակ էր, որը ձեռք բերվեց Պակիստանի կողմից այդ երկրի հետ հակամարտության մեջ զսպվածության և ռազմական հզորության ցուցադրման արդյունքում»,- հավելել է Պակիստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։